Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն «ահաբեկել» են. ինչ կտեսնի Կրեմլը

Lragir.am-ը գրել է. Արտաքին քաղաքականության, մասնավորապես հայ-ռուսական հարաբերության, ռեգիոնալ անվտանգության հարցում Ռուսաստանի դերի, հատկապես Ադրբեջանի ռազմատենչությունն ու հնարավոր ագրեսիան զսպելու կարողության ու դե ֆակտո պատասխանատվության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «ահաբեկել» են հանրային եւ քաղաքական շրջանակների մի զգալի մասին:

Այստեղ թերեւս արժե խնդիրը բաժանել երկու հատվածի: Մարդիկ, որոնք անկեղծորեն պատկերացնում են, մտածում, թե վարչապետը արել է ռիսկային հայտարարություններ, կամ պարզապես անկեղծորեն չեն պատկերացնում հայ-ռուսական հարաբերության ու ռեգիոնալ անվտանգության խնդիրները: Որովհետեւ այդ դեպքում ավելի վտանգավոր պետք է դիտարկեին այդպիսի հայտարարությունների ու շեշտադրումների բացակայությունը: Եվ մարդիկ, որոնք թերեւս հիանալի պատկերացնում են խնդիրները, առավել եւս երկու տարի առաջ ապրիլյան պատերազմի տեսքով դրանց ցավալի զգացողությունը Հայաստանի ու Արցախի մաշկի վրա, բայց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դիտարկում են ոչ թե Հայաստանի, այլ սեփական քաղաքական, կուսակցական, խմբային մաշկի զգացողության դիրքերից:

Կա գուցե նաեւ երրորդ մի շերտ՝ հայ-ռուսական մեդիա-փորձագիտական մի հանրություն, որը անցնող տարիներին դիրքավորվել է որպես հայ-ռուսական անխախտ բարեկամության անփոխարինելի խարիսխ, որի կտրվելու պարագայում հայ-ռուսական բարեկամությունը անկառավարելի դուրս կգա բաց ծով:

Իրականում, մի շարք զարգացումներ եւ դրանց կրիտիկական կետը դարձած ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեցին այլ բան, որ այդ հանրույթն իր վարքագծով, մոտեցումներով եղել է հայ-ռուսական միջպետական դաշնակցային ու բարեկամական հարաբերության ոչ թե հենարան, այլ ական, եւ ոչ թե պահել է այն անկառավարելի բաց ծով դուրս գալու վտանգից, այլ հակառակը՝ կտրել խարիսխն ու դուրս բերել բաց ծով:

Հայ-ռուսական հարաբերության ամբողջ խնդիրը ներկայում այն է, որ կարեւորագույն աշխարհքաղաքական եւ ռեգիոնալ անվտանգության գործոնը, ընդ որում միջազգային անվտանգության համակարգում Ռուսաստանի թերեւս եզակի միջազգայնորեն լեգիտիմ դերակատարում ապահովող գործոնը, դուրս է բերվել բաց ծով եւ դարձել զգալիորեն անկառավարելի, դրանով իսկ դառնալով խնդրահարույց:

Երրորդ շերտի մտահոգության առարկան այն է, որ կարող է լրջորեն կասկածի տակ դրվել իր դերակատարման ոչ միայն էֆեկտիվությունը, այլ համարվել նույնիսկ վտանգավոր: Ի դեպ, այդ խնդիրը բավական սուր արտահայտվեց ապրիլյան քառօրյայից հետո, ինչն էլ պատճառ դարձավ, որ քառօրյայի ընթացքում եւ դրանից հետո տեւական ժամանակաշրջան այդ շերտը հիմնականում պահպանեց լռություն, իջնելով ջրի հատակը, մինչեւ կանցներ կամ կմոռացվեր վտանգը:

Այդպիսով, հայ-ռուսական հարաբերությունը «բաց ծով» դուրս բերած հայաստանյան, ռուսաստանահայկական, ռուսական շերտերը անհանգստացած, տեղ-տեղ նաեւ ահաբեկված են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, թե Փանիկի դեպքի, թե ռեգիոնալ անվտանգության ու պատերազմի զսպման հարցում Ռուսաստանի առաջնային ու անվերապահ պատասխանատվության մասով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 33227 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Հունան Պողոսյանը լավ կաշխատի. Վալերի Օսիպյան

Ովքե՞ր են Հունան Պողոսյանի որդին և հարսը. Ինչպես է անցել նրանց հարսանիքը (լուսանկար, տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են