Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Ինչու է Ալիեւը հանդիպել Ռոտշիլդին

Վերջին մի քանի օրերին համաշխարհային քաղաքականությունում շրջանառության մեջ են մտել մի շարք թեզեր, որոնք կարող են վկայել աշխարհքաղաքական նոր միտումների մասին:

Առաջինը Թրամփի հետ հանդիպումից հետո Պուտինի հայտարարությունն է, որ Ռուսաստանը թույլ չի տա Վրաստանին եւ Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին: Թրամփը ոչ միայն չի արձագանքել, այլ նաեւ կշտամբել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիային ընդունելու համար, որը «կարող է երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ» դառնալ: Թրամփը նաեւ կասկած է հայտնել ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածի նպատակահարմարության վերաբերյալ:

Այս կապակցությամբ շրջանառության մեջ է մտել թեզ, որ Թրամփն ու Պուտինը, հնարավոր է, պայմանավորվել են, որ ՆԱՏՕ-ն այլեւս չի ընդլայնվելու, առավել եւս հետխորհրդային երկրների հաշվին: Այլ խոսքով, նրանք գծել են ՆԱՏՕ-ի ու Վարշավյան պայմանագրի միջեւ նոր «սահմանը»՝ «հրադադար» հայտարարելով:

Այս կապակցությամբ ծագել է նաեւ երկրորդ թեզը՝ Պուտինի առաջարկը Դոնբասում հանրաքվեի վերաբերյալ: Չնայած բոլոր կողմերը մերժում են այս առաջարկը, սակայն այս թեզը, ամենայն հավանականությամբ, ակտուալ կդառնա նոր աշխարհակարգի լույսի ներքո, քանի որ Ուկրաինայում «հանրաքվեն» կարող է «չտալ» Դոնբասը, սակայն կարող է «ճանաչել» Ղրիմը: Իսկ դա նույնպես հնարավոր է Պուտին-Թրամփ պայմանավորվածության մասն է:

Երրորդ միտումը Իսրայելում Հրեական պետության մասին հիմնական օրենքի ընդունումն է, որի համաձայն՝ հրեաները պաշտոնապես հայտարարվում են միակ պետականաստեղծ ազգ: Սա առաջին օրենքն է, որով ժողովրդավարական երկրի քաղաքացիները տարանջատվում են էթնիկ հիմքի վրա:

Այս երեք միտումները վկայում են աշխարհում բաժանարար գծերի փոփոխության եւ նոր աշխարհակարգի կառուցման մասին: Այս աշխարհակարգում լիովին այլ օրենքներ են լինելու:

Հարեւան Ադրբեջանին փորձում են դա բացատրել: Արդեն մեկ ամսից ավելի է այդ երկիրը չի կարողանում լուծել էլեկտրականության խնդիրները: Այսօր Բաքվի կեսը կրկին հոսանքազրկված էր, եւ դրա պատճառը չեն կարողանում գտնել: Իլհամ Ալիեւը մեկնել է Ֆրանսիա, բայց ոչ ավանդական օրակարգով: Մակրոնի հետ հանդիպմանը տարածքային ամբողջականության մասին չի խոսվել, այլ միայն տարածաշրջանում կայունության երաշխիքների մասին, որը նույնպես «մեծ հրադադարի» մաս է:

Փարիզում Ալիեւը հանդիպել է Դեւիդ դը Ռոտշիլդին: Նրանք ընդգծել են բանկային եւ մասնավորեցման ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Ռոտշիլդը հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում ժամանակին իր պապի հաջող գործունեությունը եւ «ավանդույթը շարունակելու» մտադրություն հայտնել:

Ալիեւը հանդիպել է նաեւ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին, եւ ըստ ամենայնի նրան հասկացրել են, որ եթե չմիանա նոր աշխարհակարգին, որը կառուցվում է «ընդհանուր» փողերի ու տեխնոլոգիաների, ինչպես նաեւ «հրադադարի» վրա, ապա իր երկիրը չի դիմանա:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո բազմիցս նշվել է, որ դա քայլ է նոր աշխարհակարգի ճանապարհին: Եվրասիական առանձին վերցրած երկրում ժողովրդավարության կառուցումը, որտեղ Իսրայելի պես ազգային պետություն է ստեղծվել, կարող է նոր պետության մոդել դառնալ: Առավել եւս, որ Հայաստանը վաղուց կանգնած է «մեծ հրադադարի» պահպանման դիրքերում:

Նյութի աղբյուր՝  Lragir.am 

դիտվել է 21439 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Հունան Պողոսյանը լավ կաշխատի. Վալերի Օսիպյան

Ովքե՞ր են Հունան Պողոսյանի որդին և հարսը. Ինչպես է անցել նրանց հարսանիքը (լուսանկար, տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են