Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Փնթիության կանխավարկածը. Իրավիճակը լրջանում է

Lragir.am-ը գրել է. Փանիկում տեղի ունեցած միջադեպը Հայաստանի պաշտպանության նախարարն ու ԱԱԾ տնօրենը վերագրել են ռուսական կողմի փնթիությանը, երբ բազայի ստորաբաժանումը ներխուժել է բնակավայր ու կրակոցներ արձակել: Դավիթ Տոնոյանն ասել է, որ դա եղել է հետախույզների վարժանք, Փանիկն ըստ վարժանքի բարեկամ բնակավայր է, շարասյունը՝ թշնամական, հետախույզները «հարձակվել» են շարասյան վրա: Նա ասել է նաեւ, որ վարժանքի տեղը սխալ է ընտրվել:

Միեւնույն ժամանակ, Դավիթ Տոնոյանը ռուսական բազայի հրամանատարի հետ փակ խորհրդակցությունից հետո լրագրողներին ասել է, որ կարող են վերանայվել Հայաստանում ռուս սահմանապահների կարգավիճակի վերաբերյալ պայմանագրի որոշ դրույթներ: Նա ասել է, որ Փանիկի միջադեպը խթանել է դրա անհրաժեշտությունը:

Ռուս սահմանապահները ՌԴ ԱԴԾ ստորաբաժանում է, Գյումրիի բազայի հետ ոչ մի կապ չունի, եւ հետաքրքիր է, որ դրա մասին խոսել է ՀՀ պաշտպանության նախարարը եւ ոչ թե ԱԱԾ տնօրենը: Եվ այստեղ հարցեր են ծագում, մասնավորապես, թե ինչ կապ ուներ Փանիկի միջադեպը ռուս սահմանապահների հետ:

Արդյոք սահմանապահները եւս մասնակցել են վարժանքին, առավել եւս, որ ըստ Դավիթ Տոնոյանի «գաղտնազերծած» սցենարի՝ թշնամական շարասյունը ներխուժել է Հայաստանի տարածք: Արդյոք վարժանքի սխալ վայրի ընտրությունը կապված է եղել սահմանապահների գործողությունների հետ, թե՞ առկա են այլ, ավելի լուրջ հանգամանքներ, որի պատճառով էլ առաջացել է այս լարվածությունը հայ-ռուսական տիրույթում:

Հատկանշական է, որ վերջին օրերին ռուսական որոշակի մեդիա-փորձագիտական շրջանակներում, որոնք կապված են նաեւ ադրբեջանական լոբբինգի հետ, արշավ ծավալվեց Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի կապակցությամբ: Դատելով ԶԼՄ-ների հրապարակումներից, այդ արշավը հրահրվում է նույն կենտրոնից, քանի որ դրանց բովանդակությունը եւ թեզերը նույնն են:

Ակնհայտ է, որ փորձ է արվում Հայաստանի նոր կառավարության շուրջ որոշակի լարվածություն ստեղծել ռուսական ուղղությամբ, որի շահառուների թիվը ներկայում բազմապատկվել է: Ընդ որում, հերթական անգամ «թիրախ» է դառնում ռուսական բազան, որը Հայաստանում հայտնվել է օդից կախված իրավիճակում: Այդ իրավիճակն ինքնին «փնթիության» աղբյուր է, ինչն էլ դառնում է տարբեր միջադեպերի ու սադրանքների հարմար հող:

Այնուամենայնիվ, ի՞նչ կապ ունեն այստեղ ռուս սահմանապահները: Նրանք որեւէ դեր ունե՞ն Փանիկի միջադեպում, թե՞ հայկական կողմին հայտնի են դարձել ինչ-ինչ հանգամանքներ, որոնք չեն բարձրաձայնվում եւ որոնք անհրաժեշտություն են առաջացրել փոխել սահմանապահների, նույնն է թե՝ ՌԴ ԱԴԾ-ի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթներ: 

դիտվել է 57835 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են