Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Արմեն Սարգսյանի կարիերան ավարտվեց

Norlur.am-ը գրում է․Փաշինյանի հունիսի 20-ի մամլո ասուլիսն աչքի ընկավ ոչ միայն հայ-ուսական հարաբերություններին ու արցախյան խնդրին վերաբերող հարցերի բավական մանրամասն պարզաբանմամբ, այլև հայստանի ներքին կյանքի տարբեր ոլորտներին առնչվող հարցերին տված բավական ուշագրավ պատասխաններով, հնչեցրած տեսակետներով:

«Հայաստանի Հանրապետությունում պետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար, ինչպես Գերմանիան չի կարող ունենալ երկու ղեկավար։

Հայաստանում այսօր հաստատված է խորհրդարանական համակարգ, և հետևաբար, իշխանությունը, պետության պատասխանատվությունը և ղեկավարումը դրված է կառավարության և վարչապետի վրա։

Բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի և նախագահի միջև։

Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդրի, գործադրի և դատական իշխանությունների միջև»,-հայտարարել էր վարչապետn՝ ըստ էության՝ բացահայտելով նախագաական ինստիտուտի վերաբերյալ ունեցած սեփական հայացնքներն ու տեսլականը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Արմեն Սարգսանը մի քանի անգամ արդեն փորձել է զգուշավոր ուղերձներ հղել Փաշինյանին առ այն, որ բավարարված չէ այն ձևական դերով, որը վերապահված է իրեն նոր Սահմանադրությամբ.

ցանկություն ունի առավել ակտիվ դերակատարում ունենալ եկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում ու որպեսզի կարողանա առավելագույնս գործի դնել իր հնարավորություններն ու Փաշինյանի հետ միասին շենացնել երկիրը, կարիք է զգում «անգլիական թագուհու» կարգավճակից դուրս գալու, առավել ազդեցիկ դառնալու, որպեսզի իր հետ գոնե որոշակիորեն հաշվի նստեն:

Միակ հետևությունը, որ կարելի է անել Փաշինյանի հայտարաությունից, այն է, որ վարչապետն ու հեղափոխության առաջորդն, ինչպես և նախորդ իշխանությունները, չի նախատեսում խորհրդարանական երկրում նախագահի լիազորությունների ավելացում կամ նրա կշռի բարձրացում.

խնդիրը ոչ թե նախագահ-վարչապետ, այլ վարչապետ-խորհրդարան հարաբերությունների մեջ է: Իսկ սա նշանակում է, որ Արմեն Սարգսյանի նախագահական կարիերան, խոշոր հաշվով, այլևս ավարտված կարելի է համարել:

Նոր Հայաստանում նրա հատուկ ծառայություններից օգտվել ցանկացողներ չկան՝ պայմանավորված միանգամայն օբյեկտիվ գործոններով. նրա ներկայիս ֆունկցիոնալ առանձնահատկությունները լիովին բավարարում են հեղափոխության պահանջմունքներին,

իսկ ապագայում դժվար թե կարիք լինի առավել հզոր նախագահի՝ մանավանդ ի դեմս Արմեն Սարգսյանի. վերջինս, ըստ էության, առավելապես ընկալվում է որպես նախորդ Հայաստանից մնացած ժառանգություն:

Այժմ ամենակարևոր հարցը, թերևս, այն է, թե ինչպես կարձագանքի Փաշինյանի ուղերձին ինքն՝ Արմեն Սարգսյանը:

Կհամկերպվի՞, թե՞ կապստամբի՝փորձելով կռիվ տալ արևի տակ զբաղեցրած իր տեղն ընդլայնելու, հետևաբար և Հայաստանի կյանքում կշիռ ձեռք բերելու համար:

Ի՞նչ այլընտրանքներ նա ունի:

Թերևս, երկու՝ հրաժարական ժամանակից շուտ և պաշտոնաթողություն՝ ճիշտ ժամանակին՝ 7 տարի հետո:

Ինչ վերաբերում է նրա այլընտրանքային քաղաքական կարիերայի հնարավորությանն, ապա այս հարցը, թերևս, առվելապես օդից կախված է մնում՝ պայմանավորված ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ՝ Արմեն Սարգսյանի անձի որակներից բխող գործոններով:

Սարգսյանին կմնա, թերևս, մեկ բան՝ համակերպվել իրականության հետ ու հանդես գալ երեխաներին հարազատ դարձած բարի պապիկի դերում՝ ժամանակ առ ժամանակ սեփական նստավայրում նրանց համար էքսկուրսներ կազմակերպելով ու պաղպաղակ հյուրասիրելով. դա նրա մոտ, խոստովանենք, այնքան էլ վատ չի ստացվում․․․

դիտվել է 132951 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն