Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

«Ձգված» բարեկամություն. Հայ-ռուսական հարաբերությունները թուլացման կարիք ունեն

Lragir.am-ը գրել է. ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ինտերֆաքսի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հայաստանում ռուսական ռազմակայանի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայման հնարավորության մասին:

Ինչ դրույթներ կարող են փոխվել՝ դժվար է ասել: Ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերությունների հիմնարար պայմանագրերի վերանայման թեման ակտուալ դարձավ հայկական հեղափոխությունից հետո, եւ ռուսական ԶԼՄ-ներում չէին թաքցնում մտահոգությունը: Նախ հեղափոխությունն անվանում էին Արեւմուտքի դավադրություն, որպես ապացույց ներկայացնելով հայ նոր պաշտոնյաների արեւմտամետ դիրքորոշումները: Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ այցելեց Ռուսաստան եւ հանդիպեց Պուտինին, հավաստիացնելով, որ Հայաստանը մտադիր չէ փոխել արտաքին քաղաքական կուրսը, ռուսական ԶԼՄ-ները անցան «սպասողական ռեժիմի»:

Սակայն ինքնիշխան պահանջներ առաջադրելու Հայաստանի ցանկացած փորձ դառնում է հերթական ալիքի առիթ: Բացառություն չդարձավ նաեւ Փանիկի միջադեպը, որտեղ 102-րդ ռուսական բազայի զինծառայողները «փնթիության» պատճառով հետախուզական դիվերսիա-վարժանք էին անցկացրել հայկական բնակավայրում:

Նիկոլ Փաշինյանը միջադեպն անվանեց սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության ու հայ-ռուսական բարեկամության: Ինքնիշխանության մասին հայտարարությունը պատահական չէր՝ հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների մակարդակն ինչ որ պահի իսկապես սպառնալիք էր դարձել ինքնիշխանությանը: Երեւանում ու Մոսկվայում հասկանում են, որ եթե այսպես շարունակվի, կամ Երեւանը պետք է հրաժեշտ տա պետականությանը, կամ Ռուսաստանը կկորցնի իր դաշնակցին Կովկասում:

Այս համատեքստում տրամաբանական է վերանայել, կամ թուլացնել հայ-ռուսական պայմանագրերի որոշ դրույթներ, առավել եւս, որ դա բխելու է Հայաստանի ինքնիշխանության պահանջներից:

Հայ-ռուսական հարաբերությունները հասել են «եզրագծին» ոչ միայն պաշտպանական, այլեւ էներգետիկ, տնտեսական ոլորտներում: Այս հարաբերություններում անհրաժեշտ է վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը, որի մասին պաշտոնյաները երբեմն մոռանում են, փորձելով չփչացնել «աշխարհքաղաքական բալանսը»: Հարաբերությունները պետք է կառուցվեն ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա: Հենց դա է փորձում անել Հայաստանի նոր կառավարությունը:

դիտվել է 3334 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն