Երևան
23 / Հունվար / 2019

Հրդեհ՝ Ամուլսարի ծրագրի տարածքում. անհրաժեշտ են անհապաղ միջոցառումներ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ հուլիսի 30-ի ժամը 16:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում, և կրակն արագությամբ մոտենում է ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: Այս մասին տեղեկացրին «Լիդիան Արմենիա» ընկերության մամուլի ծառայությունից՝ հավելելով. ««Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք՝ հրդեհը մարելու նպատակով, քանի դեռ այն չի հասել առավել մեծ մասշտաբների և անվերականգնելի վնասներ չի պատճառել շրջակա միջավայրի և ընկերությանը:


Հիշեցնում ենք, որ «Լիդիան Արմենիա»-ն արդեն մի քանի անգամ դիմել է ՀՀ կառավարությանը և պատկան մարմիններին՝ մտահոգություն հայտնելով, որ մասնավոր ընկերության գույքը վտանգվում է, ինչպես նաև խոչընդոտվում է բնապահպանական կառավարումը՝ ցուցարարների ապօրինի գործողությունների և ՀՀ ոստիկանության անգործության հետևանքով»:

Կրկին անգամ ընկերությունը դիմում է ոստիկանությանը և այլ իրավապահ մարմիններին անմիջապես միջոցներ ձեռնարկել ընկերության խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Կոչ ենք անում անմիջապես օպերատիվ գործողություններ սկսել հրդեհի պատճառները պարզելու համար:

դիտվել է 7589 անգամ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց կալանավայր

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակներին թավշյա հեղափոխություն մաղթեց

Լենա Նազարյանը դժգոհ է ԱԺ–ի տրամադրած բազմոցից և կփոխի այն

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն