Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Անձնական դիրքորոշում, թե՞․․․Ռուս լրագրողի վերլուծությունը Քոչարյանի ձերբակալման վերաբերյալ

 Yelaket.am-ը անդրադարձել է լրագրող Անդրեյ Բաբիցկինի տարօինակ վերլուծությանը՝ Քոչարյանի ձերբակալության վերաբերյալ:

Լրագրողը, մասնավորապես, խոսում է այն մասին, թե ինչու է Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը անձամբ հետաքրքրված նախկին նախագահի դատավարության գործընթացով:

Վերլուծությունը ստորև.

Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր ղեկավարել են երկիրը Խորհրդային Միության փլուզումից հետո, կարող ենք ներկայացնել մի շարք պահանջներ: Սա նորմալ է մի իրավիճակում, որտեղ պետությունը չի կարող հավակնել լուրջ հաջողության ցանկացած որևէ ոլորտում: Սակայն, ներկայիս մեղադրանքը, կարծես ոչ միայն անհեթեթ է, այլ նախևառաջ սահմանադրական համակարգի հիմքերի ոտնահարում , քանի որ, Սահմանադրությունը պարունակում է ուղիղ և միանշանակ արգելք, որը բացառում է հետապնդումը պաշտոնաթող ղեկավարի այնպիսի արարքի համար, որը նա կատարել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների և պարտավորությունների սահմաններում:

Չկար պաշտոնի չարաշահում, երբ Քոչարյանը հանձնարարեց ցրել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կազմակերված հանրահավաքը, որը փորձում էր վիճարկել արդար ընտրությունների արդյունքները: Տեր-Պետրոսյանը ընտրություններում 21 տոկոս էր հավաքել, սակայն, նա չէր համաձայնել այդ արդյունքին` ասելով, որ հաղթանակը նա է տարել, որից զրկվել է վարչական ուժի և կեղծիքների օգնությամբ:

2005թ սահմանադրությունը երկրի ղեկավարին թույլ էր տալիս արտակարգ դրության հայտարարումը և զինված ուժերի օգտագործումը՝ պետության անվտանգության սպառնալիքի դեպքում: Բախումների ժամանակ զոհվեց 10 մարդ, իսկ մոտ 250 մարդ վիրավորվեց:

 Ցուցարարները պնդում էին ոչ միայն ընտրությունների արդյունքների չեղարկումը. առավել հաստատակամները համարում էին, որ երկրի ղեկավարությունը պետք է հայտարարի Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի մասին և նրան հանձնի Հայաստանի կառավարման համակարգը: Մինչ Սերժ Սարգսյանի պաշտոն ստնաձնումը, նախագահող Քոչարյանը եղածը համարել է օրինական իշխանությունը տապալելու փորձ և գործել Սահմանադրությամբ սահմանված կարգով: Վերջերս նման որոշում է կայացրել նաև Իսպանիայի կառավարությունը, որը հայտարարել էր արտակարգ դրություն Կատալոնիայում՝ վախենալով զանգվածային անկարգություններից, և որ տարածաշրջանի վերահսկողությունը կփոխանցվի անջատողականների ձեռքը:

Ընդդիմության հանրահավաքի կազմակերպիչներից էր ՀՀ կառավարության ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը ստիպված էր փախուստի դիմել, քանի որ նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: 2010 թվականին նա յոթ տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն մեկ տարի անց ազատ արձակվեց՝ համաներումով:
Կան բոլոր հիմքերը կարծելու, որ Քոչարյանի ձերբակալությունը Հայաստանի ներկայիս ղեկավարի անձնական վրեժխնդրության գործողություն է, որը ոչ լավ մտածված է, ոչ էլ համապատասխան օրենքի տառին և ոգուն:

 Ի՞նչն է հիմքեր տալիս սա պնդելու:

Քննչական մարմինները հետևել են այն փաստին (Լևոն Տեր-Պետրոսյանը , իսկապես, հաղթել է ընտրություններում և Սերժ Սարգսյանը, օգտվելով Քոչարյանի ունեցած իշխանական ուժից, ապօրինի կերպով զբաղեցրել է նախագահական աթոռը) , որը ոչ մի դատարան դեռ չի ապացուցել:

Խնդիրն այն է, որ այստեղ մի կարևոր պայման կատարված չէ: Մանրակրկիտ հետաքննություն չի իրականացվել, որը կհաստատեր Սարգսյանի նախագահական քարոզարշավը տանուլ տալը: Հետագայում, հետաքննության արդյունքները պետք է ներկայացվեին դատարան, բավարար ապացույցների առկայության դեպքում, դատարանը որոշում է կայացնում չեղյալ համարել արդյունքները և իշխանության յուրացումը Այդ կերպ և միայն այդ ժամանակ կարելի էր մեղադրանք առաջադրել սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Այնպես է ստացվում, որ քննությունը 2008թ. կայացած ընտրություններում Տեր-Պետրոսյանի հաղթանակը համարում է բացարձակ ճշմարտություն, որը ապացուցման կարիք չունի: Իսկ այն քաղաքական գործիչները, ովքեր կարող են ճնշում գործադրել քննչական մարմինների վրա, համոզված են, որ այն ժամանակ անցկացված ընտրությունների արդյունքները կեղծվել են: 

Տեր-Պետրոսյանի դաշնակից Նիկոլ Փաշինյանը ունի բոլոր լծակները, քաղաքացիական ծառայողներին պարտադրելու անվերապահ և ճշգրիտ համարել այն, ինչը ցանկացած իրավական տրամաբանության սահմաններում պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի և ստուգվի:

Արդյո՞ք այս հետապնդումը ենթադրում է, որ հաջորդ ցանկացած զանգվածային շարժում, նմանտիպ այն շարժմանը, որի արդյունքում Փաշինյանը երկրի ղեկավարությունը վերցրեց իր ձեռքը, կունենա անվիճելի դատավորի կարգավիճակ, որը կկարողանա վարչապետին պաշտոնաթող անել. ի վերջո, Փաշինյանը իրեն զրկեց ( եթե ինքը քրեական գործի նախաձեռնողն է) սահմանադրական կարգը պաշտպանելու հնարավորությունից:

Եվ այսպես, ամենկարևորը. նախկին նախագահին ձերբակալած, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հարազատը՝ Սորոս հիմնադրամի ղեկավարներից մեկն է Հայաստանում: 

Իրականում Փաշինյանի շրջապատում քիչ չեն, այսպես կոչված, երրորդ սեկտորի ներկայացուցիչները, ովքեր աշխատում են արևմտամետ հասարակական կազմակերպություններում կամ սովորել են ԱՄՆ-ում կամ Եվրոպայում:

Ներկայիս կառավարությունը հակված է ուղղվել դեպի ԱՄՆ և Եվրովա, այս գործընթացը լիովին թափանցիկ է և ոչ թե հատուկ քողարկված: Կարելի է ենթադրել, որ վարչապետը արտոնագիր է ստացել Արևմուտքից, հալածելու այն քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին, որոնք, գրեթե, կոտրել են իր ճակատագիրը, նույնիսկ եթե մեղադրանքները ծիծաղելի են և ուղղակիորեն հակասում են Սահմանադրությանը:

Նյութի թարգմանությունը՝ Yelaket.am

դիտվել է 30324 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են