Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Ռուսական կայքը Քոչարյանի «մարտական տրամադրության» ու ինքնակենսգրական գրքի մասին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի նախկին նախագահը իրեն «լավ է զգում»: Այս մասին հաղորդում է  РИА Новости- ն:

Սողոմոնյանի խոսքերով, Քոչարյանը, գտնվելով կալանքի տակ, չի հրաժարվել ֆիզիկական վարժություններից և ամեն օր մարզվում է:

«Տրամադրությունը լավ է, ինչպես ասում են՝ մարտական»,- ասել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը

Նրա խոսքերով, ի թիվս այլ բաների, Քոչարյանը մտադիր է շարունակել ինքնակեսագրական գրքի շուրջ ծավալվող աշխատանքները։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 27-ին ձերբակալվել էր 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Նույն հոդվածով հարուցված քրեական գործի մեջ էր ներգրավված նաև Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Հատուկ քննչական ծառայության ղեկավարը հայտարարել էր, որ Հարությունյանը դուրս է եկել երկրից: Նույն գործով մեղադրանք է ներկայացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որը 2008 թ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Խաչատուրովը ազատ է արձակվել:

Նյութի աղբյուրը՝ yelaket.am

դիտվել է 27369 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Հունան Պողոսյանը լավ կաշխատի. Վալերի Օսիպյան

Ովքե՞ր են Հունան Պողոսյանի որդին և հարսը. Ինչպես է անցել նրանց հարսանիքը (լուսանկար, տեսանյութ)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են