Երևան
18 / Փետրվար / 2019

Սփյուռքի նախարարի հետ հանդիպման էի գնացել… կիսատ թողնելով խոսքս՝ հեռացա. Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սփյուռքի նախարարի հետ հանդիպման էի գնացել…Այն, որ հանդիպման ֆորմատը այն չէր, կարելի էր ենթադրել: Շատ բազմաշերտ է սփյուռքը:

Մինչև վերջ չմնացի, հարցս էլ, կամ, ավելի շուտ, ուղղորդումս, որ սփյուռքի հետ հանդիպումը առաջնային պիտի ծառայի բոլորիս անհանգստացնող սահմանային, մեղմ ասած,ոչ հանգիստ վիճակի լարման դեպքում սփյուռքից եկող միջոցների նպատակային կոորդինացման համար շատ կոնկրետ վստահելի կառույցով կազմակերպելը, այդպես էլ մնաց օդում կախված:

Չհասցրեցի, չթողեցին սփյուռքին ավելի «հուզող», արդիական հարցերի ծափ, հեղափոխական խանդավառության, ու բողոքների մեջ ձևակերպել:

Այդպես էլ կիսատ թողնելով խոսքս հեռացա՝ մնալով մեր 20 $-ի չհասկացված գաղափարին ու 2016 աննապատակային ուղարկված ու իրականում չկոորդինացված միջոցների փոշիացմամբ դառը հիշողություններով:

Իսկ դա, կարծես թե, նույնիսկ չփնտրված ու չառաջարկված կարևոր համակարգման խնդիր է:

Ինչ ասեմ, գրեմ բաց տեքստով, քանի դեր սփյուռքի նախարարն ամերիկյան ամենամեծ գաղթօջախում է, գուցե պետք գա, հաշվի առնվի…

Խաղաղ երկինք մեր հայրենիքին, զինվորս էլ անփորձանք»:

դիտվել է 59496 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն