Երևան
22 / Մարտ / 2019

Լիլուն առաջին անգամ խոսում է ամուսնուց բաժանվելու մասին

Երգչուհի Լիլուն այն արտիստներից է, ով չի սիրում իր անձնական կյանքի մասին խոսել և անգամ որևէ հրապարակում անել։ Դրա ապացույցներից մեկն էլ մինչ օրս ամուսնուն ցույց չտալն էր, բայց երեկ համացանցում տարածվեցին երգչուհու ամուսնու լուսանկարները, ավելին՝ նշված էր, որ վերջինս պատրաստվում է ամուսնանալ այլ կնոջ հետ: Արդյո՞ք զույգն ամուսնալուծվել է, ի՞նչ հարաբերությունների մեջ են հիմա իրար հետ և նման այլ հարցեր փորձեցինք ճշտել երգչուհուց, ով, հավատարիմ մնալով անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքին, սկզբում որոշեց պարզապես չանդրադառնալ այս թեմային, բայց, այնուամենայնիվ, BlogNews.am-ի մի քանի հարցերին պատասխանեց:

«Անկեղծ ասած՝ նրա ամուսնության լուրն ինձ համար էլ էր նորություն, քանի որ հետաքրքրված չեմ նրա անձնական կյանքով: ԱՄՆ տեղափոխվելուց ամսիներ անց մենք դադարել ենք շփվել և այլևս կապ չունենք իրար հետ: Ինչ վերաբերում է նրա կյանքում եղած կանանց, գիտեմ, որ անգամ իմ հղիության ընթացքում նրանց պակասը երբեք չի զգացել, նրա կյանքում կանայք եղել են և դեռ կլինեն: Ես երբեք չեմ սիրել անձնական կյանքիս մասին բարձրաձայնել, խոսել, բայց հասկանում եմ՝ հանրային մարդկանց դեպքում դրա հանդեպ հետաքրքրություն կա, բայց եթե նա արդեն լուսանկարներ է հրապարակում այլ կնոջ հետ, ես հանգիստ կարող եմ խոսել մեր բաժանության մասին: Հույս ունեմ՝ սա կլինի վերջին հրապարակումն իմ անձնական կյանքի մասին»,- նշում է երգչուհին։

Լիլուն նշում է, որ օրինական ամուսնացած չեն եղել, պարզապես միասին ապրել են: «Երբ Հայաստանում էինք, երեխային շատ լավ էր վերաբերվում, միասին հետաքրքիր օրեր ունեցել ենք: Իր տղան երևի նրա ամենամեծ երազանքն էր այն ժամանակ: Նա շատ դժվար տարավ այն փաստը, որ մենք մեկնում ենք, շատ դժվար բաժանվեց երեխայից օդանավակայանում: Դրանից, իհարկե, արդեն շատ ժամանակ է անցել, ես հիմա իմ ուժն ու եռանդը դնում եմ տղայիս լավ մեծացնելու գործում, և ամեն ինչ անում եմ, որպեսզի նրա համար լավ լինի, իսկ մնացածն ինձ չի հետաքրքրում»:

Այն հարցին՝ բաժանումից հետո երբևէ խոչընդոտե՞լ է հոր և երեխայի շփմանը, պատասխանում է. «Ես այն ծնողներից եմ, ով կարծում է, որ երեխան երբեք չպետք է տուժի ծնողների հարաբերությունների պատճառով, սակայն նա ինքը որոշեց կապ չունենալ երեխայի հետ։ Ինչևէ, թող նա մտածի հետագայում դրա հետևանքների մասին: Երեխան պատասխանատվություն է, և դու պարտավոր ես միշտ տեղյակ լինել նրանից: Ես իմ ծնողական պարտքը կատարում եմ և կարծում եմ՝ յուրաքանչյուր ծնող պարտավոր է դա գիտակցել: Իմ երեխան հիմա մեծանում է սիրո և ջերմության մեջ, նա ոչնչի կարիք չունի, նրա կյանքը շատ ուրախ և լեցուն է, իսկ ես ամեն ինչ անում եմ, որ նրա մանկությունն անհոգ անցնի»,- եզրափակեց երգչուհին:

դիտվել է 24017 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ՝ առողջական խնդիրների պատճառով․ Արթուր Վանեցյան ...

Վանաձորից մի կին մեկ այլ կնոջ սպառնացել է՝ բոլորին պատմել նրա անձնական կյանքի մանրամասները, եթե չտա ...

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...