Երևան
22 / Մարտ / 2019

Ռուսական կայքը՝ Վանեցյան -Կոպիրկին հանդիպման մասին

Հանդիպել են ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:

Հանդիպման ընթացքում Վանեցյանը և Կոպիրկինը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության, Դաշնային անվտանգության ծառայության և Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության միջև բոլոր մասնագիտական ոլորտներում,- գրում է Ria.ru կայքը:

Ըստ մամուլի, Վանեցյանը անդրադարձել է երկու երկրների տևական համագործակցությանը և նշել, որ այդ բարեկամությունը նպաստում է Հայաստանի և Ռուսաստանի տարբեր գերատեսչությունների միջև փոխգործակցության ամրապնդմանը, իսկ հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը ամրապնդում է առկա հարաբերությունները:

Դեսպան Կոպիրկինը նույնպես կարևորել է երկու գերատեսչությունների միջև փոխշահավետ համագործակցությունը, նշելով, որ Հայաստանը, մի քանի ոլորտներում համատեղ գործողությունների արդյունքում, կարևոր ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար, - ասված է հաղորդագրության մեջ:

Նյութի թարգմանությունը՝ yelaket.am

դիտվել է 33142 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ՝ առողջական խնդիրների պատճառով․ Արթուր Վանեցյան ...

Վանաձորից մի կին մեկ այլ կնոջ սպառնացել է՝ բոլորին պատմել նրա անձնական կյանքի մանրամասները, եթե չտա ...

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...