Երևան
22 / Մարտ / 2019

Թուրքիան ԱՄՆ-ի հետ լարված հարաբերություններում․ ո՞րն է պատճառը

Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան,որպես պատասխան, սառեցնում է ԱՄՆ Արդարադատության նախարարի և Ներքին գործերի նախարարի ակտիվները Թուրքիայում, հաղորդում է Daily Sabah- ը:

Ավելի վաղ, ԱՄՆ-ն հատուկ պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի Ներքին գործերի նախարարության ղեկավար Սուլեյման Սոյլուի և Արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլի դեմ: Սա կապված է եղել Անկարայի դժկամությանը՝ Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման հետ:

«Թուրքիայի Արդարադատության և Ներքին գործերի նախարարների ակտիվները սառեցնելու որոշումը ԱՄՆ-ում, անտրամաբանական է: Թուրքիան նունպես սառեցնում է ԱՄՆ Արդարադատության և գործերի նախարարների բոլոր ակտիվները », - ասել է Էրդողանն ու Միացյալ Նահանգների կատարած քայլն անվանել «Թուրքիայի հանդեպ լուրջ անհարգալից վերաբերմունք»:

Հիշեցնենք, Բրանսոնը ձերբակալվել է 2016 թվականից ի վեր․ մեղադրվում է թուրքական քարոզիչ և հասարակական գործիչ Ֆեթհուլլա Գուլլենի հետ կապի մեջ, որը ներկայումս գտնվում է Միացյալ Նահանգներում։

Նյութի աղբյուրը՝ yelaket.am

դիտվել է 16796 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ՝ առողջական խնդիրների պատճառով․ Արթուր Վանեցյան ...

Վանաձորից մի կին մեկ այլ կնոջ սպառնացել է՝ բոլորին պատմել նրա անձնական կյանքի մանրամասները, եթե չտա ...

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...