Yelaket.am | Քոչարյանն իրեն դավաճանված զգաց հիմնական հովանավորի՝ Ռուսաստանի կողմից
Երևան
19 / Օգոստոս / 2018

Քոչարյանն իրեն դավաճանված զգաց հիմնական հովանավորի՝ Ռուսաստանի կողմից

«Անշուշտ, սպասում էի նման զարգացումներ, բայց Քոչարյանի կալանավորմանը չէի սպասում. կասկածում էի, որ կհանձնվի: Ինձ թվում էր, որ այս պարագայում կաշխատեն տասնամյակներ շարունակ ստեղծված քաղաքական կապերը»,- նման տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու դրան ուղեկցած իրադարձություններին:

Նա շեշտեց՝ այն, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չպաշտպանեց Քոչարյանին, հետաքրքիր նախադեպ է. «Ստեղծված նոր իրավիճակում Ռուսաստանը կարծես անհարմար զգաց դա անել: Բայց այդ հակադրությունը տեղի ունեցավ բոլորովին այլ պաշտոնյայի՝ Խաչատուրովի պարագայում (Ռուսաստանը ոչ պորֆեսիոնալ էր համարել ՀՀ ԱԳՆ-ի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը,-հեղ.): Այս առթիվ մենք թթու խոսքեր լսեցինք: Բայց Քոչարյանն իրեն դավաճանված զգաց հիմնական հովանավորի՝ Ռուսաստանի կողմից: Սա ամենամեծ դասն է բոլոր նրանց համար, ովքեր փորձում են իրենց ապագան կապել այդ երկրի հետ»:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու խոսակցություններին, պարոն Խզմալյանը պատասխանեց. «Մարտի 1-ի հիմնական դերակատարները հենց Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն էին: Նրանց միջև էր ընթանում պայքարը, որի արդյունքում եղավ Մարտի 1-ը: Սա առաջին նրբությունն է: Երկրորդ հանգամանքն այն է, որ Մարտի 1-ի գործի քննությունը անխուսափելիորեն տանելու է դեպի հոկտեմբերի 27-ի գործ, իսկ դա հայոց նորագույն պատմության ամենաողբերգական և բեկումնային պահերից է: Դա այն օրն է, երբ հայոց պետականությունը ոչնչացվեց»:

Նշենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ինքը՝ Քոչարյանը, Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը համարում է ռումբ՝ դրված մեր երկրի, մեր պետականության հիմքում:


Ավելի մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի համարում։

դիտվել է 11951 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են