Yelaket.am | Դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման
Երևան
19 / Օգոստոս / 2018

Դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Դատավոր Իշխան Բարսեղյանը, որը մեղադրվում էր խոշոր չափի կաշառք վերցնելու համար, այսօր դատարանի վճռով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։

Այսպիսով, դատարանը մեղավոր ճանաչեց Բարսեղյանին կաշառք ստանալու համար (ՀՀ Քր. Օրենսգիրք 311 հոդված)։ Բարսեղյանի պատժի կրման սկիզբ համարվեց 20016-ի հոկտեմբերի 22-ը։

«Սե՞նց ենք արդարադատություն իրականացնում, էսպե՞ս ենք երկիր կառուցում, սե՞նց ենք արարում երկիրը։ Ողբամ քեզ, հայոց աշխարհ։ Բայց ես ձեզ ասում եմ, որ արդարությունը հաղթելու ա, ամպագոռգոռ բառեր չեմ ասում»,- դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց Բարսեղյանը՝ ընդգծելով, որ վճիռը հրապարակած դատավորը զղջալու է նման վճռի համար։

Նշենք, որ Բարսեղյանին որպես պատիժ մեղադրող դատախազը միջնորդել էր դատապարտել 8 տարվա ազատազրկման։

Բարսեղյանի հետ միասին ամբաստանյալի աթոռին հայտնված փաստաբան Էլզա Զաքարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Կաշառքի միջնորդությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև» և դատապարտվեց տուգանքի՝ նվազագույն աշատավարձի 120 հազար դրամի չափով։

Մանրամասներ՝ aysor.am

դիտվել է 13880 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են