Yelaket.am | Այսօր Հայաստանի Հանրապետությունը ծանր կացության մեջ է
Երևան
18 / Օգոստոս / 2018

Այսօր Հայաստանի Հանրապետությունը ծանր կացության մեջ է

Այսօր աչքովս անցավ ամսի 17-ի հանրահավաքի մի պաստառ, որի վրա բացի բարձրախոսը ձեռքի վարչապետի նկարից նաև մեծ տառերով գրված էր «ՀԵՏ ԴԱՐՁԻ ՃԱՄՓԱ ՉԿԱ»:
Անկեղծ ասեմ, շատ անհանգստացած եմ նման որակի պաստառներով, քանի որ սա հստակ կարգախոս է, որը չի թողնում այլընտրանք հասարակությանը և վախեցնում է հետևանքներով...
Հարգելի ընկերներ, եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը միայն վարչապետի քաղաքականությունը սատարող մարդկանցից չի բաղկացած, այլ կան նաև մարդիկ, ովքեր ունեն մեր երկրի զարգացման իրենց տեսլականը և նրանք այսօր կազմում են մեծամասնություն:
Այսօր Հայաստանի հանրապետությունը ծանր կացության մեջ է` ներքին և արտաքին քաղաքական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ, գաղափարական և ինֆորմացիոն ճգնաժամ և այս ամենից դուրս գալու համար պետք է հստակ բանակցային գործընթաց թե ներքին և թե արտաքին ուժերի հետ, այլ ոչ թե այլընտրանք չթողնող կոչեր:

Հետ դարձի ճամփան չի նշանակում, որ մարդիկ կրկին վաճառեն իրենց ձայները որևէ կուսակցությանը, այլ նշանակում է դուրս գալ ստեղծված իրավիճակից, որում մեր ժողովուրդը հայտնվել է շնորհիվ ծաղկող դիկտատուրայի և ոչ կոմպետետնտ նախարարների որոշումների:

Հետ դարձի ճամփա կա... և այդ ճամփան կանցնի մեր ժողովուրդը ներկայիս վարչապետի օգնությամբ կամ առանց դրա... պետք չէ մոլորության մեջ գցել ժողովրդին:

Հետ դարձի ճամփա կա և այդ ճանապարհը միայն Նիկոլ/Սերժ գործիչների համեմատությամբ չի... մեր երկրում կան լիդերներ, ովքեր կկարողանան ժողովրդին տանել այդ ճանապրհով...

Հետ դարձի ճամփա կա, քանի որ ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասնակիցների գերակշռող մեծամասնությունը ոչ թե կողմ էր Նիկոլին, այլ ուղակի դեմ էր Սերժին...

Չկա և չի կարող լինել դիկտատուրա Հայաստանի բնակչության համար... պետք է միշտ լինի այլակարծություն, որովհետև դա է զարգացման ուղին...

Շնորհակալություն:

https://www.facebook.com/grigoryangev/posts/10212723871079488

դիտվել է 135506 անգամ

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են