Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Մարդիկ բանտում են, փողն ազատության մեջ անում է իր գործը

Որքան էլ հանրության ուշադրության ահռելի մասը գրավում են քրեական գործերն ու աղմկոտ իրավական գործընթացները, որոնցում ներգրավված են նախկին իշխանության տարբեր կալիբրի ներկայացուցիչներ՝ ընդհուպ երկրորդ նախագահ Քոչարյանը, և որքան էլ արդարադատությունը հույժ կարևոր է պետության հետագա վերափոխման ու զարգացման համար, այդ թվում՝ նախկին համակարգը անշրջելիորեն ճանապարհելու, ակնառու է, որ ժամանակը չի սպասում, և պետք է նոր համակարգի ձևավորման դինամիկայի նկատելի աճ:

Մյուս կողմից՝ հասկանալի է, որ դրա համար պահանջվում են ֆինանսական ռեսուրսներ: Ոչ միայն, բայց նաև՝ զգալի մասով: Եվ այստեղ, իհարկե, արդարադատության գործընթացը կարող է նաև առնչվել այդ խնդրին՝ նկատի ունենալով այն, որ անկախ գործերի բնույթից՝ բոլոր դեպքերում դրանցում ներգրավված են մարդիկ, որոնք ունեն ահռելի կարողություն, համենայնդեպս՝ դատելով ոչ միայն նրանց մասին տարբեր տեղեկություններից, որ առկա են եղել մամուլում, այլ նաև ուղղակի նրանց կենսակերպից:

Սկսած Ռոբերտ Քոչարյանից մինչև ամենափոքր պաշտոնյան, որ հայտնվել են իրավական գործընթացի կենտրոնում, ըստ էության հանրության լայն շրջանակներում անվերապահորեն ճանաչված են որպես մեծ կարողության տեր, ունեն ահռելի բիզնեսներ, տարբեր գնահատմամբ՝ նրանք բոլորը միասին տիրապետում են միլիարդավոր դոլարների՝ Հայաստանում և դրանից դուրս: Միայն Սերժ Սարգսյանի համհարզ Վաչագան Ղազարյանի, այսպես ասած, բանկային հաշիվները Հայաստանում կազմել են մի քանի միլիոն դոլար: Կարելի է պատկերացնել, թե այդ մարդիկ ինչքան ունեն Հայաստանից դուրս կամ Հայաստանի «ոչ բանկերում»:

Եվ այստեղ առաջ է գալիս կարևոր հարցերից մեկը, թե քրեական գործընթացները ինչքանո՞վ են արդյունավետ լինելու հասարակությունից ու պետությունից այդ մարդկանց յուրացրած կարողությունները լիարժեք բացահայտելու և, ըստ այդմ, այդ կարողությունը պետությանն ու հանրությանը վերադարձնելու առումով:

Արդարադատության հանրային պահանջը բացարձակապես պետք չէ ներկայացնել իբրև «արյան ծարավ», սակայն մյուս կողմից՝ իհարկե պետք է իրավիճակի ամբողջական գնահատում, և արդարադատությունը պետք է դիտարկվի նաև որպես լայն վերափոխումների ունիվերսալ գործիք, որը կնպաստի ոչ այնքան բանտերը լցնելուն, որքան պետության, հանրության գրպանները: Վերջին հաշվով՝ հաց և տեսարաններ դիլեման պետք է հանգուցալուծվի հացի օգտին, իհարկե՝ այդ բառի, այսպես ասած, պետականաստեղծ իմաստով: Առավել ևս, որ հենց այդ հանգամանքն էլ նաև կլուծի նախկին համակարգի, այսպես ասած, անշրջելի հեռացման խնդիրը ավելի արդյունավետ և հիմնարար, քան այդ համակարգի ներկայացուցիչների բանտային կենսագրությունը կամ տարեգրությունը:

Ի վերջո, նրանք կարող են հայտնվել բանտում, բայց նրանց փողերը կարող են աշխատել ազատության մեջ և անել իրենց գործը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ շարունակում է աշխատել նախկին համակարգը, գուցե ոչ նախկին ինտենսիվությամբ ու մասշտաբով, քանի որ չկա իշխանական, այսպես ասած, ծածկը, բայց, այդուհանդերձ, բավականին արդյունավետ, որովհետև այդ տեսանկյունից բալանսը պետության համեմատ կարծես թե դեռևս համակարգի օգտին է:

Ըստ այդմ՝ առավել կարևոր է, որպեսզի «անաշխատունակ» դառնան փողերը կամ դրանք սկսեն աշխատել հասարակության ու պետության օգտին, ինչի համար կոչված են եղել հենց սկզբից՝ մինչև մի քանի անձանց գրպանում կամ հաշիվների վրա հայտնվելը:


Աղբյուրը՝ 1in.am

դիտվել է 10420 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են