Երևան
22 / Մարտ / 2019

Արշավը շարունակվում է. ինչու՞ է Փաշինյանի կինը կրկին Ռուսաստան մեկնում

Աննա Հակոբյանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, մտադիր է շարունակել «Կանայք հանուն խաղաղության» արշավը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում կրկին Ռուսաստան է մեկնում։ Այս մասին Հակոբյանն ասաց այսօր մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք արդեն այցեր ենք պատրաստում։ Արշավը շարունակվում է», – նշեց վարչապետի կինը, սակայն չհայտնեց ուղևորության կոնկրետ օրը։

Նշենք, որ նախորդ այցի ընթացքում Հակոբյանի արած հայտարարությունը բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Այն ժամանակ նա ասել էր, որ «նշանակություն չունի` ինչպես է սկսվել արցախյան հակամարտությունը»։

Մեկնաբանելով իր այդ արտահայտությունը` վարչապետի կինն ասաց, որ անհրաժեշտ է հաշվի առնել` ինչ լսարանի առաջ է դա արվել։

«Ես ելույթ էի ունենում կանանց առաջ, որոնք պետք է պատերազմին «ոչ» ասեն, իսկ դրա համար պետք չէ հետազոտություններ անցկացնել ու դրա ծագման պատճառները պարզել», – ընդգծեց Հակոբյանը։

Հուլիսի վերջին Մոսկվա այցի ժամանակ Աննա Հակոբյանը հանդիպել է Տրետյակովյան պետական պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովային։ Այնտեղ կայացել է նաև նրա հանդիպումը տարբեր ոլորտների ներկայացուցիչ հայտնի կանանց հետ։ Վարչապետի կինը ներկայացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավն ու խնդրել է ընկալել իր խոսքերը բացառապես որպես մոր ու կնոջ խոսքեր։ Նա նշել է, որ այդ նախաձեռնության հիմնական առաքելությունն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելն է։


Աղբյուրը՝ armeniasputnik.am

դիտվել է 29566 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ՝ առողջական խնդիրների պատճառով․ Արթուր Վանեցյան ...

Վանաձորից մի կին մեկ այլ կնոջ սպառնացել է՝ բոլորին պատմել նրա անձնական կյանքի մանրամասները, եթե չտա ...

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...