Երևան
21 / Օգոստոս / 2019

Հուսով եմ՝ իմ հայրենակիցները կհպարտանան ինձնով․ Եվա Կանս

Երգչուհի Եվա Կանսն այժմ բնակվում և իր աշխատանքային գործունեությունն է ծավալում ԱՄՆ-ում։ ԼՈւՐԵՐ․com-ն այս անգամ զրուցել է երգչուհու հետ՝ ԱՄՆ գնալու պատճառների և մասնագիտական նոր ձեռքբերումների մասին։

-Եվա′, ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք ԱՄՆ։

-Արդեն 10 տարի է գնում-գալիս եմ ՝ որպես զբոսաշրջիկ։ Անկեղծ ասած, սիրում եմ այս երկիրը, բայց ի սկզբանե եկել էի պարզապես ձմեռն անցկացնելու և հետ վերադառնալու մտադրությամբ։ Սակայն, մի մարդու հետ հանդիպումս փոփոխեց ողջ մտադրություններս։ Նա ինձ ծանոթացրեց համաշխարհային ճանաչում ունեցող Սքոթ Սթորչի հետ, ով լսելով իմ ձայնը համարեց այն օրիգինալ, և համագործակցության ցանկություն հայտնեց։ Ես մինչ այդ լսել էի նրա մասին, բայց խորապես չգիտեի։ Երբ հետագայում իմացա, թե ինչ տաղանդավոր մարդու տանն էի հյուրընկալված՝ անակնկալի եկա։ Հայաստանում նման համագործակցությունը միայն երազանք կարող էր թվալ։ Բայց ես հաջողակ եմ և Աստված ամենուր ինձ հետ է։ Ստացվեց այնպես, որ մենք պայմանագիր կնքեցինք և տվեցինք մեր համագործակցության մեկնարկը։ Պայմանգիրը կնքել ենք 3 տարով։ Նա իմ պրոդյուսերն է այստեղ և հետագայում շատ անելիքներ ունենք։

-Բացի այս համագործակցությունից, էլ ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում և ի՞նչ եք պատրաստվում անել պայմանգիրը լրանալուց հետո։

-Մինչ պայմանգիրը լրանալը դեռ բավականին ժամանակ կա, և ես շատ անելիքներ ունեմ այս տարիների ընթացքում։ Ունեմ նաև մենեջեր, ում միջոցով մասնակցում եմ տարբեր միջոցառումների։ Հուսով եմ՝ իմ հայրենակիցները շուտով իմ մասին լավ նորություներ կլսեն և կհպարտանան ինձնով։

—Իսկ չե՞ք պատրաստվում վերադառնալ հայրենիք։

-Ես շատ եմ սիրում Հայաստանը։ Անասելի կարտել եմ հարազատներիս, ընկերներիս, սակայն, այժմ՝ մասնագիտական առումով, ավելի նպատակահարմար է այստեղ՝ ԱՄՆ-ում մնալը։

դիտվել է 24369 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին