Yelaket.am | Պուտինի պատճառով մահացած ընկերն ու այլ բացահայտումներ
Երևան
19 / Օգոստոս / 2018

Պուտինի պատճառով մահացած ընկերն ու այլ բացահայտումներ

Բոլորը, ովքեր Պուտինին որոշակի առումով ճանաչում, նշում են, որ նա շատ փակ մարդ է:

Իր ողջ կյանքի ընթացքում ղեկավարն ունեցել է միայն մեկ իրական ընկեր: Նրա հետ, սակայն, նախագահն ունի ողբերգական հիշողություններ: Պուտինը, լինելով սամբոյի սպորտի վարպետ, համոզել է ընկերոջը գնալ պարապմունքների: Առաջին մրցումներում երիտասարդը անհաջող կերպով ընկել է և կոտրելով պարանոցը՝ մի քանի օր ժամ անց մահացել: 

Զբաղվել է նաև ձյուդոյով, 18 տարեկանում ստացել է սև գոտի:

Պուտինի պապը, լինելով հայտնի խոհարար՝ աշխատել է սկզբում Լենինի տանը, հետո նաև Ստալինի:

Նախագահը շատ է սիրում կենդանիներին: Պուտինի հետ, նույն տանիքի տակ ապրում են չորս շուն, մեկ այծ և մեկ գաճաճ ձի:

Պուտինի ամենամեծ և գլխավոր թերությունը ճշգրիտ չլինելն է: Պետության ղեկավարը ուշանում է ցանկացած աստիճանի հանդիպումներից, սպասեցնելով անգամ Հռոմի Պապին կամ մեկ այլ պետության նախագահին:

ՌԴ-ում, Formula 1 առաջնության Գրան Պրի մրցանակի ժամանակ Պուտինը վարել է Renault թիմի մեքենան:

1974 թվականին Պուտինը վիճակախաղով «Запорожец» մեքենա է շահել:

90-ականներին, Վլադիմիր Պուտինը միշտ ընտրել է այդ ժամանակին համապատասխան հագուստ:

Պուտինը գրանցված չէ ոչ մի սոցիալական ցանցում: Ամեն առավոտ Վլադիմիր Վլադիմիրիչը վերլուծում է հատուկ իր համար մամուլի պատրաստած տեղեկությունները:

Շատ հաճախ, Ռուսաստանի ղեկավարը խոսում է ոչ պաշտոնական, նույնիսկ ամենաբարձր աստիճանի ընդունելության ժամանակ: Ծերանոցներին առընչվող խնդիրների վերաբերյալ հանդիպումներից մեկում, բանախոսները երկար ժամանակ քննարկում էին թեման: Պուտինը անսպասելիորեն ընդհատել է բոլորին և ասել. «Դուք ամեն ինչ բարդացնում եք: Խնդիրը մեկն է `ծեր կինը մահանում է սովից ու մենք պետք է օգնենք նրան:

Նյութի աղբյուրը՝ yelaket.am

դիտվել է 32864 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են