Yelaket.am | Իրինա Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ լրատվամիջոցներ գնելու մասին
Երևան
19 / Օգոստոս / 2018

Իրինա Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ լրատվամիջոցներ գնելու մասին

Վերաքննիչ դատարանը շարունակում է քննել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու համար:

Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահի ընտանիքի անդամները չեն տեսակցել Քոչարյանին, քանի որ արգելանք է դրված տեսակցությունների վրա: Իսկ երկրորդ նախագահը փաստաբանների միջոցով միայն սպորտային համազգեստ եւ գիրք գրելու համար պարագաներ է ուզել:

Մենք խնդրեցինք Իրինա Քոչարյանին մեկնաբանել լուրերն առ այն, թե Քոչարյանը մի շարք հայտնի լրատվամիջոցներ է գնել, բազմաթիվ փորձառու լրագրողների աշխատանքի տեղավորել:

«Սուտ է, չեն գնել, պարզապես մտածող մարդիկ սկսեցին վերջապես արտահայտվել, էյֆորիան անցնում է եւ սկսում են պարզ դատել, տեսնում են, որ սկզբնական լոզունգները եւ իրողությունը ընդհանրապես չեն համընկնում, տեսնում են, որ հիմիկվա ճանապարհը, որով շարժվում է նոր կառավարությունը, կարող է մեր երկիրը բերել դեպի փակուղի: Իրենց հարգող մարդիկ արտահայտվում են, չնայած որ վախի մթնոլորտը մարդկանց մեջ շատ բարձր է»,-ասաց նա:

 

դիտվել է 117882 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են