Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Ի՞նչ ասելիք ունի Արտո Թունջբոյաջյանը թուրքերին. հարցազրույց

Ապրիլի 5-ի լուսադեմին Արտոն մեկնելու էր Նյու Յորք՝ անհայտ ժամանակով: Ժամը 20:40 զանգահարեցի նրան: Տանն էր. աներևակայելի արագությամբ հյուրընկալվեցի: Օրը շատ ծանրաբեռնված էր անցել, հանդիպումների քանակը չէր կարողանում մտաբերել, քազցած էր, հացի կտորը ձեռքին անհանգիստ ու մտազբաղ հայացքով քայլում էր իր մեկսենյականոց բնակարանում՝ մեկումեջ բերանը տանելով հացը մեծ պատառներով: Մոխրամանը լիքն էր, ծխախոտի ծուխը բնակարանով մեկ տարածվել էր, հազիվ էի կարողանում զսպել հազս, իսկ Արտոն շարունակում էր անհանգիստ ու անկանոն քայլել:

Ուշ-ուշ եք գալիս Հայաստան, կխոսե՞ք վերջին այցի նպատակներից:

- Ես եկել եմ Հայաստան ոչ վերցնելու, եկել եմ տալու, կիսվելու, ես նեգաթիվ չեմ եկիր: Ամեն մարդ ձեզի մոտ՝ Հայաստանում, ամեն ինչ գիտե, բոլորը խոսում են հայրենիքի մասին ու դրա իրավունքը ունեն, բայց դա ամենևին չի նշանակե, որ իրենք ավելի հայասեր են, քան ես: Հեռվից խոսելը հեշտ է, հեռվից դհոլի ձայնն էլ է հաճելի լսվում: Իմ իդեաները նույնն են, ոնց որ տասնհինգ տարի առաջ: Ես ամեն տեղ ասել եմ, թե ինչպես գարող ես քո ազգ դարձնես աշխարհի արևի ու արվեստի կենտրոն: Շատ նպատակներ ունիմ, մշակած ծրագրեր, թե ինչպիսին պետք է լինեն գյուղերը, գործարաններն ու ֆաբրիկաները: Փառատոններ պետք ի անցկացվին, որ անգլիացի ու ֆրանսացի մդավորականներն ու արվեստագետները գան Հայաստան: Պետք է կանաչ կենտրոն գծվի, էկոլոգիան մաքուր լինի, դրսեն գալացողուն համար հետաքրքիր ու մաքուր լինի, որ դրսեն ուզեն գալ, տեսնին Հայաստանը, որ բիզնեսն ալ զարգանա: Մի հատ միտք ունիմ. տասը միլիոն հայից ասենք 2 միլիոնը ամիսը մի դոլար որ տա, մի-մի դոլլարներն միանան, ամեն ամիս մի գյուղի մի հույս կուտանք: Բայց այստեղ մինակ մի դոլարը կարևորը չէ, այստեղ արդեն հասկանում ես՝ հայրենասիրությունը որն է. միասին պայքարելը հայրենիքի համար: Պետք է փողը մի բանին օգնե, էդպես պիտի ըլլա: Կարևորը նեգատիվ մտածելիս փոզիթիվ դառնանք: Ինչ ապրում ենք, դրանք են մեր նկարները:

Ի՞նչն է մեզ խանգարում այդպես ապրել ու մտածել:

- Կարծես մի առաջնորդ չունենք ամբողջ ազգը հավաքող, օքեյ, պրեզիդենթ ունենք կառավառող, օրենքներ ունենք, գեղեցիկ օրենքներ, բայց էս երգրի փռոբլեմները հո գերմանացիները չեն բերել, հենց հայ, հայ, հայ ըսողներն են բերել, երիտասարդներեն միտքերը պիտի լսեն, շատ լավ երիտասարդներ ունինք, պետք է խոսենք, քննարկենք, հասկանանք փռոբլեմները իրարու:Ձեզ ներկայացնում են որպես սփյուռքահայ երգիչ-երաժիշտ: Իսկ ի՞նչ կարծիքի եք դուք:- Սփյուք բառը պիտի թողնենք գիրքերու մեջ մնա, ես սփյուք չեմ, ես չունեմ երգիր վերադառնալու, ես միշտ տենց ապրել եմ, : Սփյուռքը էստեղից գացողներն են, ես սփյուռք չեմ: Ես եկել եմ իմ հայրենիք, , ճիշտ է՝ երևանցի չեմ, բայց իմ ժողովրդի հետ մի մարմին եմ դառել: Քոնթրոլով հայաստանցի չես դառնա: 14 տարեկանում ինձի էստեղ թուրք սարքին, թուրքիո երգին շպիոն սարքին, հետո էլի ինձ անձնագիր տվին, տես, հիմա ինչ էղավ, սրանով ես հա՞յ էղա, էսքի առաջ հայ չէի՞:

Ինչի՞ մասին չեք ցանկանա երբեք երգել:

- Պատերազմի մասին, ու նաև խաղաղության մասին, որովհետև ըդեղ էլ ինչ-որ վատ բան կա:

Զգալով թուրքերի բացասական վերաբերմունքը ձեր արվեստի նկատմամբ՝ ինչպես եք կարողանում Թուրքիայում համերգներ տալ:

- Մի անգամ մի ֆրանսացի գործարար Թուրքիայում համերգ էր կազմակերպել, ինձ էլ հրավիրել էր: Էդ մարդը իմ առաջ պայման դրավ, որ համերգի ժամանակ չասեմ՝ ով եմ, որտեղից եմ եկել ու ինչ է խմբիս անունը: Ես համաձայնեցի: Իսկ երբ բեմ բարձրացա, ասի՝ բարև ձեզ, ես հայ եմ, էկել եմ Հայաստանից, խմբիս անունն ել Հայկական նավատորմի նվագախում է: Պետք չէ թշնամուդ թշնամանքով վերաբերվես, այլապես նպատակիդ չես կարա միանգամից հասնես: Ես երգեր ունեմ թուրքերեն, բայց էդի էլ նպատակ ունի, որ նրանք ճանաչեն՝ ով են հայերը, որտեղից են եկել, ուր են գնում, ինչ ժողուվուրդ են, ինչքան թաղանդավոր: Երգում եմ Անատոլիայի հայերի մասին: CD-իս թուրքերեն լեզվով անվանել եմ նոր ծիրան: Այն նվիրել եմ թուրք լսարանին, ասելիք ունեմ նրանց Կոմիտասի մասին: Երգերիցս մեկում միտքը այսպես է << Ինձ իմ Աստծո համար են սպանում, արդյո՞ք քո Աստվածը քեզ նման բան է ասում: Ասում եմ' եկ իրար հետ խոսենք, բայց ոչ շների պես>>: Հեշտ չի եղել ինձի համար ուրիշի երկրում, ուրիշի հսկողության տակ ապրելը: Դպրոցում ինձ սովորացնում էին, թե ինչ վատն են հայերը, շատ դժվար է, երբ քեզ թշնամու պես են նայում: Հետո էլ զիվոր էղա թշնամու բանակում, հեշտ չէր, ես նույնիսկ իմ սեփական գյուղս մտա թշնամու հագուստով: Ութ ամիս ինձ ծեծում էին, որպեսզի փոխեմ անունս:

Արտոյի մտքերի արագաչափը բարձր էր, իսկ ճանապարհները, որով սլանում էր նա, անվերջանալի երկար էին ու խորդուբորդ: Հազիվ էի կարողանում որսալ նրա արտահայտած մտքերի ենթատեքստերը, պարզ, բայց խորը փիլիսոփայությունը: Մուլտի-ինստրումենտալիստի մասնագիտությամբ հայի ցավն ու ուրախությունը աշխորհով մեկ բարձրաձայնող Արտոն կարոտով է գնում Հայաստանից՝ անընդհատ կրկնելով՝ էսդեղ է իմ հայրենիքը:

Նյութի աղբյուրը՝ imyerevan.com

դիտվել է 12334 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են