Yelaket.am | ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ
Երևան
19 / Օգոստոս / 2018

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նոր մանրամասներ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում կատարված խուզարկությունից, որի արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Հարցին, թե այդ զենքերն ինչ կապ ունեն Մարտի 1-ի հետ, ԱԱԾ տնօրենը նշեց, որ օպերատիվ աշխատանքի արդյունքում ստացվել են տվյալներ, որ թաքցված են զենքեր, որոնք, հնարավոր է առնչություն ունեն մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։

«Բայց դա վարկած է, որը պետք է ստուգվի»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը՝ արդյոք այդ զենքերով կրակել են ցուցարարների ուղղությամբ, Արթուր Վանեցյանը նշեց, որ արդյունքները կպարզվեն համապատասխան փորձաքննությունից հետո:

«Նախնական օպերատիվ տվյալներով, նման վարկած կա»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը առնչություն ունի՞ մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ հնչած կրակոցների հետ կամ հրաման է արձակել կրակվել ցուցարարների ուղղությամբ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ես նման մանրուքներ այս պահին չեմ կարող ձեզ ասել։ Կարող եմ միայն ասել, որ մենք հայտնաբերել ենք զենքեր, որոնք մեր օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է օգտագործվել են մարտի 1-2-ի դեպքերին։ Եվ դրանք օգտագործվել են այն անձանց կողմից, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում»։

Դիտարկմանը՝ եղել են թիկնազորների անդամներ, Վանեցյանը պատասխանեց. «Այո»։

Մեկ այլ հարցի, թե արդյոք Հովիկ Աբրահամյանը միակ կասկածյալն էր, ԱԱԾ տնօրենը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ դա կվնասի իրենց գործողություններին. «Գիտե՞ք՝ ինչ հարցեր եք տալիս, մենք հիմա օպերատիվ գործողություններ ենք իրականացնում: Այդ հարցին չեմ կարող որևէ պատասխան կամ արձագանք տալ»:


ԱԱԾ պետից նաև հետաքրքրվեցին՝ արդյո՞ք հայտնաբերված զենքերը օգտագործվել են մարտի 1-ի դեպքերի ժամանակ, թե՞ մտադիր էին օգտագործել, Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց ունեցած տվյալներով, այդ զենքերն օգտագործվել են. «ՀՔԾ պետը հայտարարել է, որ կա 300 պարկուճ, որոնք չեն կարողացել իդենտիֆիկացնել, թե որ զենքից է կրակվել, շատ հնարավոր է՝ այդ 300-ից մեկը լինի այդ զենքերից»:

Արթուր Վանեցյանը նաև հայտնեց՝ չի կարող ասել, որ այդ զենքերը կիրառողը Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, միայն կարող է ասել, ինչպես բոլորին հայտնի է, նախկինում և ներկայում իրականացվող միջոցառումների արդյունքում հայտարարվում է, որ մարտի 1-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք չեն եղել իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, այսինքն՝ եղել են «թիկնապահներ, կողմնակիցներ»:

«Ես չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը, որ կասկածվում են իր կողմնակիցները: Զենքերը հայտնաբերել ենք մի տարածքում, որը պատկանում է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։

ԱԱԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:

դիտվել է 117608 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են