Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Գաղտնի հրամանն ու օլիգարխների ցուցակը. Ով է հաջորդը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ զենք-զինամթերք է ԱԱԾ-ն հայտնաբերել Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներից և ինչ կապ ունի այդ զենքը Մարտի 1-2-ի իրադարձությունների հետ, ասել է. «Տեղեկատվություն կա, դուք էլ տեղյակ եք, այդ մասին բազմիցս խոսվել է, որ մարտի 1-ին, բացի կանոնավոր բանակից, բացի ներքին զորքերից, եղել են նաև զինված խմբեր: Հիմա նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»:

Նա նկատի ունի հայտնի ցուցակը, որում կային Հովիկ Աբրահամյանի, Վաչագան Ղազարյանի, Սուրիկ Խաչատրյանի, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Բեգլարյանի, Մհեր Սեդրակյանի, Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Սարգսյանի ու Առաքել Մովսիսյանի անունները: Փաստացի, 0038 գաղտնի հրամանից հետո գործին «կցվում» է նաեւ օլիգարխների ցուցակը:

Երեկ ԱԱԾ-ն հրապարակել է տեսանյութ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման մասին: Այդ զենքը ստուգվում է մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ հնարավոր կիրառման կապակցությամբ:

Ավելի վաղ ՀՔԾ պետը հայտարարել էր, որ 10 սպանությունների բացահայտման համար կարեւոր է գտնել զենքը եւ պարզել չիդենտիֆիկացված փամփուշտների հարցը:

Արդյոք Հովիկ Աբրահամյանի տարածքում հայտնաբերված զենքը կիրառվել է այդ իրադարձությունների ժամանակ:

Հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանը նախքան կալանավորվելը հայտարարել էր, թե բանակն ու ոստիկանները չեն կրակել: Նա նույնիսկ վարկած էր առաջարկել, ըստ որի՝ ինչ որ մարդիկ մտել են այն տարածքը, որը չէր վերահսկվում իշխանության ու ընդդիմության կողմից, կրակել ու հեռացել:

Կապ ունե՞ն օլիգարխների ցուցակն ու հայտնաբերված զենքն այս ամենի հետ, որտեղի՞ց այդ զենքը եւ ինչո՞ւ էր այն պահում Հովիկ Աբրահամյանը, մյուսները տեղյա՞կ էին այդ մասին: Մյուսներին կկանչե՞ն հարցաքննության, եւ ո՞վ է հաջորդը:

ԱԱԾ այս բացահայտումն ամբողջացնում է ոչ միայն մարտի 1-ի գործը, այլեւ քրեա-օլիգարխիայի համակարգային գործունեությունը, որոնց կապում էր ընդհանուր հանցանքը: Դա կարող է քանդել կծիկը ու դառնալ այդ համակարգի վախճանի արձանագրումը:

Lragir.am 

դիտվել է 102659 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն