Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Ական կառավարության տակ

«Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը», Ֆեյսբուքի իր էջում գրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Ժողովուրդ թերթի տեղեկություններով, ներքին կարգով արգելանք է դրվել մարտի 1-ին հնարավոր առնչություն ունեցող նախկին պաշտոնյաների բանկային հաշիվների վրա, ընդ որում, խոսքը նաեւ օտարերկրյա պետություններում գործող բանկերում նրանց ունեցած հաշիվների մասին է:

Ըստ թերթի տեղեկությունների, ՀՀ-ում արեւմտյան մի շարք երկրների դեսպանատներ նախկին այդ պաշտոնյաների անուններն ընդգրկել են «սեւ ցուցակներում»: Ենթադրվում է, որ նրանց մուտքի վիզա չեն տրամադրի, եւ նրանք չեն կարող խուսափել հնարավոր իրավական գործընթացներից:

Կաջակցի՞ Համաշխարհային բանկը Հայաստանի առաջարկին: Նման նախադեպեր աշխարհում կարծես թե կան, միեւնույն ժամանակ, դա կարող է տեղի ունենալ քաղաքական որոշման արդյունքում: Իսկ դա էլ կախված է մի շարք գործոններից:

Պետք է նկատի ունենալ, որ հայկական կլեպտոկրատիայի իշխանությունը մի շարք ոլորտներում բավական ինտեգրվել էր համաշխարհային համակարգին եւ խաղում էր այդ կանոններով, որոշակի պարտավորություններ ստանձնելով ու դրա դիմաց «օրինականացնելով» իր կապիտալը: Զուր չէ, որ արեւմտյան գործընկերները Հայաստանի նոր կառավարությանը պարբերաբար հիշեցնում են դրանց մասին:

Միեւնույն ժամանակ, խոսքն այնպիսի մասշտաբների մասին է, որոնք համեմատելի չեն Սերժի Վաչոյի ու մյուս կոռուպցիոն բացահայտումների հետ: Նրանց թափ տալով, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, կարող են տասնյակ միլիարդավոր դրամներ «հանել», բայց այստեղ խոսքը միլիարդավոր դոլարների մասին է: Եվ Հայաստանը չի կարող միայն իր միջոցներով իդենտիֆիկացնել դրսում բավական հղկված սխեմաներով «օրինականացված» կապիտալը:

Հնարավո՞ր էր արդյոք գործել «հակառակ» կողմից՝ նախկին իշխող վարչակարգին առանց «թափ տալու» բերել խաղի նոր կանոնների դաշտ ու ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք կամավոր վերադարձնեին գողոնը ու կապիտալը ներդնեին Հայաստանի տնտեսության մեջ: Այս կապակցությամբ տարբեր տեսակետներ կան, բայց փաստն այն է, որ արտաքին գործընկերների, բիզնես շրջանակների մոտ առաջացել է որոշակի սպասում ու մտահոգություն:

Իր հերթին, դա կարող է ազդել խոշոր ներդրումային ծրագրերի վրա, իսկ Հայաստանի ներքին ռեսուրսը բավական չէ կտրուկ զարգացում ապահովելու համար: Իր հերթին, կլեպտոկրատիայի միլիարդներն իսկական ական են նոր կառավարության տակ, տնտեսական ու քաղաքական առումներով:

Կկարողանա՞ կառավարությունը լուծել այս բարդ թնջուկը: Կկայացվի՞ քաղաքական որոշում Հայաստանի վերաբերյալ: 

Lragir.am 

դիտվել է 15143 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն