Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Ինչու չներեցին Հովիկ Աբրահամյանին. Նիկոլ Փաշինյան

2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը նվիրված էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալու պատճառներին:

Տնտեսական ցուցանիշները վատն էին, բայց ըստ Փաշինյանի, ավելի վատ տնտեսական պայմաններ էլ են եղել, բայց վարչապետերին ոչինչ չի սպառնացել:

«Ուզում եմ հասկանալ` ինչնա, որ չներվեց Հովիկ Աբրահամյանին: ՊՊԾ գնդի իրադարձությունները ներվեցին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին նույն իրադարձությունները ներվեցին, իսկ Հովիկ Աբրահամյանին` ոչ»,-ասաց Փաշինյանը:

Պատճառներից մեկն, ըստ նրա, այն է, որ Հայաստանը թևակոխում է իշխանության տրանսֆորմացիայի մի շրջան, իսկ Հովիկ Աբրահամյանը, Հանրապետական կուսակցության հնաբնակներից լինելով, 2017-2018 թվականներին կարող էր կուսակցությում և խմբակցությունում իր շուրջ որոշակի կոնսոլիդացիա ապահովել և խառնել Սերժ Սարգսյանի հայտնի պլանները:

Սա է, ըստ Փաշինյանի, Հովիկ Աբրահամյանի հեռացման պատճառներից գլխավորը:

Իսկ Կարեն Կարապետյանի նշանակման պատճառներից մեկը, ըստ Փաշինյանի, այն է, որ Կարապետյանը հնաբնակ չէ ՀՀԿ-ում և կուսակցության ներսում կոնսոլիադացիա ապահովելու մեծ հնարավորություն չունի:

 

դիտվել է 17552 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն