Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Արգամիչը բոլորին խանգարում է

ԶԼՄ-ներում այսօր տեղեկություն է հրապարակվել, որ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Մխչյան գյուղում Հովիկ Աբրահամյանի տանը: Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Ըստ նախնական վարկածի՝ հայտնաբերված զենքն օգտագործվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Ավելի ուշ ԱԱԾ-ն տարածեց հաղորդագրություն, որտեղ նշվում էր

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Ինչպես տեղեկացնում է ԱԱԾ-ի մամուլի կենտրոնը, ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 2 հատ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:
«Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց` 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Զենքի հարցով, իհարկե, պետք է զբաղվեն իրավապահները, բայց առաջին հայացքից անհավատալի է, որ անգամ վերջին իրադարձություններից հետո Արգամիչը իր տարածքում ապօրինի զենք է պահել և քայլեր չի ձեռնարկել դրանք հանձնելու կամ էլ գոնե թաքցնելու, գոնե այլ տարածք տեղափոխպելու ուղղությամբ: Ինչևէ, սա խոսակցության առանձին թեմա է: Բայց զուտ հետհեղափոխական գործընթացների տեսանկյունից կատարվածն, իհարկե, այսպես կոչված հակահեղափոխության գործուն կենտրոնների թիրախավորված ոչնչացումն է: Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր հզոր մրցակիցներին թուլացնելն ու չեզոքացնելը մաթեմատիկական հաշվարկով է իրականացվում:

Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանը ազդեցիկ կերպար է Արարատում և ունի բավարար ազդեցություն ու խարիզմա ոչ միայն իր մարզում, այլ նաև դրա սահմաններից դուրս՝ իր շուրջը համախոհների բանակ համախբելու: Ի դեպ, դա նրան լավագույնս հաջողվել էր և՛ Ազգային ժողովում, և՛ կառավարությունում, որտեղ անգամ ամենաթունդ ընդդիմադիրների հետ Արգամիչը լավ հարաբերություններ ուներ: Եվ ընդհանրապես Հովիկ Աբրահամյանը համարվում է և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ հատկապես Սերժ Սարգսյանի իշխանական թիմի ընտրական գործընթացի լավագույն կազմակերպիչը: Չնայած այս հանգամանքին՝ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին փաստացի մեկուսացրեց: Աբրահամյանը ստիպված եղավ հեռանալ ՀՀԿ-ից, որի առաջին փոխնախագահն էր երկար տարիներ: Նրա այդ քայլը Սերժ Սարգսյանը որակեց մայր գետից զատված առվակ, որը դատապարված է մարելու: Իրականում, սակայն, այդ քայլով Աբրահամյանը որոշակիորեն մաքրվեց ՀՀԿ-ի մեղքերից, հատկապես Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման խայտառակ որոշման պատասխանատվությունից:

Բայց Նիկոլ Փաշինյանը մեկ քայլ առաջ է ընկել՝ նա արել է քայլ, որով փակում է Հովիկ Աբրահամյանի ճանապարհը, միաժամանակ ուսուցողական դաս տալիս մյուս նախկիններին, ովքեր մտովի կարող են տրվել վերադառնալու գայթակղությանը:

 

Հայկ Դավթյան 

https://oragir.site/?p=22159&l=am/argamichy+bolorin+xangarum+e+ 

դիտվել է 15835 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են