Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Ինչու է լռում Լևոն Տեր-Պետրոսյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շրջադարձի, այդ գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ մինչեւ հիմա դիրքորոշում չի հայտնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այնինչ հիմա շատերը սպասում են հենց Տեր-Պետրոսյանի խոսքին թեկուզ այն պատճառով, որ նա այս գործի պահանջատերերից է՝ մարտի 1-ն արվեց հենց նրա դեմ: Ու բացի այդ, իր հարցազրույցում Տեր-Պետրոսյանի ուղղությամբ սլաքներ ուղղեց Ռոբերտ Քոչարյանը` նաեւ հենց նրան մեղադրելով բանակի ներգրավման մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին մեկնաբանություն ստանալու համար, թե ինչու է առաջին նախագահը դեռեւս լռում, եւ երբ կարող ենք սպասել նրա կողմից որեւէ հայտարարության: «Տեր-Պետրոսյանը խոսում է, երբ ինքն ասելիք ունի: Երբեք ինքը չի լռել: Հենց ինքն ունենում է ասելիք, ինքն անպայման դրա մասին խոսում է: Մենք` Կոնգրեսով բազմիցս խոսել ենք այդ հարցերի վերաբերյալ, նաեւ սահմանդրական կարգը տապալելու մեղադրանքների մասին, եւ դա նաեւ արտացոլում է նախագահի մոտեցումը: Իսկ Տեր-Պետրոսյանը երբ հարմար գտավ, դրա մասին անպայման կխոսի»,- մեկնաբանեց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5325 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են