Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Երբ կինը չպետք է ների տղամարդուն

Եվ խոսքը դավաճանության մասին չէ։ Կան որոշ բաներ, որոնք մարդիկ անում են հարաբերություններում, ինչը ոչ մի կերպ չի կարելի ներել։ Եվ խոսքը դավաճանության մասին չէ։ Բաներ կան, որ շատ ավելի սարսափելի են, և որոնք որևէ կին չպետք է ների իր ամուսնուն։

1. Երբ նա քո թիկունքում հաղորդագրություններ է գրում այլ կանանց ու ժխտում է դա, երբ նրան մերկացնում ես։ Դա դավաճանության նուրբ սահմանն է։

2. Երբ նա չի հարգում քո աշխատանքը, կարիերան, հոբբին։ Նա միշտ քեզ անլուրջ կվերաբերվի։

3. Երբ նա մեղադրում է քեզ իր անհաջողությունների համար։ Նա բավականաչափ հասուն չէ, որ պատասխան տա իր արարքների համար։

4. Երբ նա կոպիտ կամ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում քո ընկերների ու հարազատների նկատմամբ։ Այդ լարվածությունը հարաբերությունների մեջ միշտ կլինի։

5. Երբ նա ինչ-որ մեկին ցույց է տալիս քո կամ մի ուրիշ կնոջ մերկ նկարները։ Նա չի հարգում ոչ քեզ, ոչ իրեն, ոչ էլ ձեր հարաբերությունները։

6. Երբ նա քեզ ստիպում է անել այն, ինչ քեզ դուր չի գալիս։ Նա չի հարգում քո սահմանները։

7. Երբ նա ցավ է պատճառում քեզ կամ ուրիշ մարդկանց, կենդանիներին։ Եթե ձեր հարաբերություններում տեղ է գտել ֆիզիկական բռնությունը, անգամ եթե դա միայն մեկ անգամ է պատահել, և անգամ եթե նա ոտքով թեթև հրել է կատվին, դա անմարդկայնության ցուցիչ է։

8. Երբ նա չարաշահում է ալկոհոլը կամ այլ բաներ։ Եթե նա այդպիսի խնդիր ունի ու չի գիտակցում, որ դրա դեմ պետք է պայքարել, դա հարաբերությունների համար տաբու է։

9. Երբ նա ստում է քեզ անգամ մանրուքների մեջ։

10. Երբ նա քեզ չի վստահում։ Երբ նա կարդում է քո անձնական հաղորդագրությունները, փորձում է ամեն կերպ վերահսկել, դա չի խոսում առողջ հարաբերությունների մասին, ու դա իր խնդիրն է։

11. Երբ նա նվաստացնում է քեզ, հատկապես՝ ուրիշների առջև։ Նա կարող է դա անել կատակի տեսքով, սակայն դա աններելի է։

12. Երբ նա քեզ համեմատում է իր նախկին կանանց կամ ընկերուհիների հետ։ Կարևոր չէ այդ կանանց քանակությունը։ Ոչ ոք չի ուզում հարաբերությունների մեջ մրցել որևէ մեկի հետ։

13. Երբ նա անտեսում է ձեր խնդիրները կամ պատշաճ ուշադրություն չի դարձնում այն բանին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այդպիսի մարդու վրա չի կարելի հույս դնել։ Ակնհայտ է, որ նրան միայն իր խնդիրներն են անհանգստացնում ։

14. Երբ նա ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան ձեզնից վեր է դասում։ Բացառապես դուք պետք է լինեք նրա առաջնայնությունը։

15. Երբ նա քեզ անընդհատ հիշեցնում է քո անցյալի մասին։ Եթե դուք որոշել եք ինչ-որ բան մոռանալ, դա պետք է մոռացվի։ Եթե դուք նրան ինչ-որ խիստ անձնական բան եք պատմել, նա դա չպետք է օգտագործի ձեր դեմ։

16. Երբ նա քեզ չի աջակցում։ Նա չպետք է ստիպի քեզ ավելի վատ զգալ, երբ առանց այդ էլ վատ ես զգում։ Նա քո նեցուկը պետք է լինի։

17. Երբ նա քեզ ցույց չի տալիս, թե որքան ուժեղ է նա քեզ գնահատում ու սիրում։ Այդ դեպքում ինչո՞ւ ես դու նրա հետ ընդհանրապես։

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

դիտվել է 52614 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն