Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

«Մենք ամբողջ ազգով ուզում ենք գողական լինել և թալանի դեմն առնե՞լ. այդպես չի լինի». Նիկոլ Փաշինյան

«Համոզված եմ, որ մեր բոլոր խնդիրները լուծվելու են, որովհետև մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին»,- Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավելի քան 20 տարի ՀՀ-ում ժողովուրդը քաղաքական փոփոխություններ էր ուզում, որոնք տեղի չէին ունենում. այդ փոփոխությունը տեղի ունեցավ։ Մենք լուծեցինք մի հարց, որը համարվել է անլուծելի։ Ինչո՞ւ ավելի քան 20 տարի այդ խնդիրը չէր լուծվում, որովհետև նախորդ 24 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ քաղաքական փսփոխություն պետք է անի ընդդիմության այս կամ այն լիդերը։ Ամեն անգամ, երբ այդ փոփոխությունը տեղի չէր ունենում, հիասթափվում էին»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ փոփոխությունն այն ժամանակ եղավ, երբ ժողովուրդը հասկացավ, որ հեղափոխությունն ինքը պետք է անի, յուրաքանչյուրը պետք է լինի հեղափոխության առաջնորդ։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի բոլոր խնդիրները լուծելու բանալին դա է. «Հեղափոխության ժամանակ ես ու իմ թիմն ամեն ինչ արեցինք, ես հեղափոխության ողջ ընթացքում չեմ ասել, թե մենք անելու ենք հեղափոխություն, ասել եմ, որ մենք հնարավորություն ենք ստեղծել, որ մարդիկ որոշեն՝ ուզում են հի՞ն, թե՞ նոր Հայաստանում ապրել։ Դուք հիմա նոր Հայաստանում եք ապրում, որովհետև դուք եք այդպես որոշել։ Պարզ է, որ կառավարությունը շատ բան պետք է անի, և կանի լիարժեք և անմնացորդ»։

Վարչապետը նկատեց. «Մենք պետք է հասկանանք, որ, երբ մեր ոտքի տակ աղբ է նետված, չպետք է սպասենք, որ վարչապետը գա՝ այդ աղբը հավաքի, մեզնից յուրաքանչյուրը պետք է ընկալի, որ ինքն է որոշում, թե Բերդն ինչպիսի քաղաք է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Բերդից անանուն նամակներ են ստանում, ըստ որոնց՝ այնտեղի հիվանդանոցից գումար են պահանջում ծննդկաններից այն դեպքում, երբ դա պետք է անվճար լինի։ Բայց բողոքավորները, ըստ վարչապետի՝ կոնկրետ հասցե և դեպք չեն ասում, չեն հաստատում. «Ի՞նչ, մենք ամբողջ ազգով ուզում ենք գողական լինել և թալանի դեմն առնե՞լ. այդպես չի լինի։ Այն գործը, որ մենք իրար հետ ենք սկսել, պետք է շարունակենք իրար հետ»։

դիտվել է 4233 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն