Երևան
22 / Մարտ / 2019

Նավը ծովում կամ նոր քրեական գործ Լևոն Սարգսյանի դեմ

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ փոխկապակցված «Փյունիկ» հիմնադրամը շարունակում է մնալ իրավապահների ուշադրության կենտրոնում։ ՍիվիլՆեթի ձեռքի տակ հայտնված տվյալների համաձայն՝ հիմնադրամի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել հանցավոր ճանապարհով առանձնապես խոշոր չափի գույք ձեռք բերելու և իրացնելու հատկանիշներով։ Այս մասին հաղորդում է civilnet.am կայքը։

Խոսքը 2017-ին «Փյունիկ» հիմնադրամի կողմից Սերժ Սարգսյանին նվիրաբերված Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» կտավի մասին է, որին անդրադարձել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը։ «Փյունիկ» հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման և նրան կտավ նվիրելու մասին, ապա ստիպված էր եղել ջնջել այն։

Նշված կտավը 2011-ին գողացվել էր ռուս գործարար Ալեքսանդր Տարանցևի առանձնատնից։ «Փյունիկն» իր հաղորդագրության մեջ նշել էր, եր «երկրի նախագահը արժեքավոր նվերը հանձնել է Հայաստանի պատմության թանգարանին»։ Ավելի ուշ պարզվել էր, որ ո՛չ Հայաստանի պատմության թանգարանում, ո՛չ էլ Ազգային պատկերասրահում «Նավը ծովում» կտավ չկա։

Քննչական կոմիտեում քննվող գործում ևս նշվում է 2011-ին «Ռուսկոյե Զոլոտո» կորպորացիայի տնօրեն Ալեքսանդր Տարանցևի բնակարանից նշված կտավի գողության փաստը։ Ընթանում է նախաքննություն։

«Փյունիկ» հիմնադրամը երկու ամիս առաջ հայտնվել էր քրեական մեկ այլ գործի կիզակետում։ Պարզվել էր, որ «ՋԼՋ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն, որի խոշոր բաժնետերերից է նաև «Փյունիկ» հիմնադրամը, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, պետությանը շուրջ 300 միլիոն դրամի վնաս էր հասցրել։

«Փյունիկ» հիմնադրամի հիմնադիր Լևոն Սարգսյանն անցնում է քրեական մեկ այլ գործով, որով նա մեղադրվում է ապօրինի հարստացման համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=4988&l=am  

դիտվել է 18318 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ալեն Սիմոնյանը ցույց է տվել իր գնումների ՀԴՄ-ն և բացատրել, թե ինչու պահանջել այն

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ կատարել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...