Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Նոր զարգացումներ. Թուրք-Ամերիկյան հարաբերություններն ավելի են սրվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 13-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը «մեջքից հարված» է հասցնում Անկարային, բարձրացնելով այս երկրից ներկրվող ապրանքների տուրքերը: Թուրքիայի ղեկավարը հստակեցրել է, որ մտադիր է խստորեն հակազդել ԱՄՆ-ին և նույնիսկ ակնարկել, որ Վաշինգտոնի հետ համագործակցությունը կարող է վտանգի ենթարկվել:

«Gazeta.ru» - ն վերլուծել է Թուրք-Ամերիկյան հարաբերությունները:

Այս ամենը սկիզբ է առել, երբ Վաշինգտոնը սկսել է պահանջել ամերիկյան դեսպան Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումը, ով պահվում է Թուրքիայում: Փորձագետները ենթադրում են, որ Անկարան Բրանսոնին ձերբակալել է ի պատասխան ամերիկյան իշխանություններին, ովքեր հրաժարվել էին հանձնել քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին, որին Թուրքիան մեղադրում է 2016 թ. ամռանը հեղաշրջոման փորձ կազմակերպելու մեջ:

Ամերիկացի դեսպանի ձերբակալության ժամանակ, ԱՄՆ-ն անձնական պատժամիջոցներ կիրառեց երկու թուրք նախարարների դեմ, որին Թուրքիան նմանատիպ պատասխան տվեց՝ հստակեցրելով, որ չի պատրաստվում կանգ առնել և զգուշացրել Վաշինգտոնին, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ իրենք սկսեն նոր դաշնակիցներ փնտրելը:

«Վերջին տարիներին մեր գործընկերությունը փորձարկվել է տարաձայնություններով ... Եթե ԱՄՆ-ն չի հարգում Թուրքիայի ինքնիշխանությունը և չի ապացուցում, որ հասկանում է մեր երկրին սպառնացող վտանգները, ապա գործընկերությունը կարող է վտանգի ենթարկվել»,- նշվում է Էրդողանի հոդվածում, որը հրապարակվել է The New York Times- ում:

«Ներկայումս Մերձավոր Արևելքում, Միացյալ Նահանգների հիմնական ռազմական դաշնակիցը Թուրքիան է, որտեղ էլ գտնվում է ԱՄՆ-ի խոշոր ռազմական բազան: Եվ մինչ ԱՄՆ-ն չի վերցրել իր բազան Թուրքիայից, վաղաժամ է խոսել երկու երկրների միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման մասին»,-այս մասին է
ասում թուրքագետ, ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրության կենտրոնի առաջատար փորձագետ Յուրի Մավաշևը:

Ինչ վերաբերում է թուրքական տնտեսությանը, ապա նրա համար ամերիկյան շուկայի կորուստը շատ կարևոր կլինի, քանի որ Վաշինգտոնը Անկարայի հինգ առևտրային գործընկերներից մեկն է, իսկ Միացյալ Նահանգների համար Թուրքիան առևտրային գործընկերների շրջանում ընդամենը 32-րդն է:

Միևնույն ժամանակ, փորձագետը նշում է, Էրդողանը կփորձի հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ, բայց նաև ջանքեր կգործադրի Վաշինգտոնից հեռու մնալու համար: Նա ձգտելու է ինչպես հյուսիս, այնպես էլ արևելք, բայց պարզ չէ, թե որքանով այդ փորձերը կհաջողվեն:

Էրդողանը վերջին օրերին սկսել է դիմել նաև Մոսկվային:

Չի բացառվում, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում Թուրքիան կբարձրացնի առևտրային շրջանառությունը Ռուսաստանի հետ, որտեղ բարձրորակ թուրքական թեթև արդյունաբերությունը լավ պահանջարկ ունի: Ինչ վերաբերում է քաղաքական կապերին, ապա սերտ հարաբերությունների հաստատում դժվար թե հնարավոր լինի, քանի որ կողմերը միմյանց չեն վստահում:

Թուրքիան կարող է դիտարկել Եվրոպական Միությանը, որպես տակտիկական գործընկեր:
Բացի այդ, Թուրքիան ԵՄ-ի վրա ունի ազդեցության լուրջ լծակ՝ միլիոնավոր փախստականների տեսքով, որոնց նա ընդունել էր՝ համաձայնության գալով եվրոպական երկրների հետ:
Ինչպես գրում է բրիտանական Financial Times-ի թղթակից Լոուրենս Դազանոն, ԵՄ-ն ինքը այսօրվա իրավիճակը կարող է սեփական շահերն ծառայեցնել՝ օգտվելով Թուրքիայի բարդ կարգիրավիճակից:

Փորձագետը ամփոփելով կատարվելիքը՝ նշում է որ ներկայումս տեղի է ունենում «Էրդողանիզմ» գաղափարախոսության ձևավորումը, որը կրելու է անցյալի բեռը և աշխարհատնտեսական տեղաշարժը դեպի Արևելք:

Նյութի աղբյուրը՝  Yelaket.am

դիտվել է 33354 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են