Երևան
20 / Նոյեմբեր / 2018

Չեզոքացվում է սաբոտաժի եւս մեկ օղակ

Հայտնի է դարձել, որ կառավարությունը որոշել է հետ կանչել մոտ երկու տասնյակ դեսպանների: Արդեն հետ է կանչվել Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, հերթը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանինն է:

Հայաստանի դեսպանների մի զգալի մասը կադրային դիվանագետներ չեն: Սակայն խնդիրն այնքան սա չէ, որքան այն տրամաբանությունը, որի շրջանակներում նախորդ իշխանությունը նշանակում էր դեսպաններին: Այդ նշանակումները գերակշիռ մասով կատարվում էին իշխող համակարգի շահերից ու կարիքներից ելնելով, մասնավորապես՝ բիզնես հետաքրքրություններից:

Հաջորդ կարեւոր խնդիրը Հայաստանում ներկայում ստեղծված իրավիճակն է, երբ նոր իշխանությունը բախվում է որոշակի խնդիրների արտաքին քաղաքականության, արտաքին գործընկերների հետ հարաբերություններում: Նկատելի է, որ հին համակարգը քայլեր է ձեռնարկում նաեւ այս ուղղությամբ, եւ չի բացառվում, որ մի զգալի մասով՝ նաեւ դեսպանների միջոցով: Դա կարող է լինել նաեւ սաբոտաժի որոշակի դրսեւորում:

Ավելին, նրանք կարող են լինել նաեւ «արտահոսքի» աղբյուր:

Իսկ հիմնական խնդիրն, իհարկե, Հայաստանի նոր մոտեցումներն են արտաքին քաղաքականության, գործընկերների հետ նոր հարաբերությունների հարցերում: Այս հանգամանքները ստիպում են փոխել դիվանագիտական կորպուսը, նախեւառաջ Հայաստանի համար «առաջնահերթ» երկրներում: Այս ֆոնին, պետք է հիշել, որ Հայաստանի դեսպաններից շատերը աշխատում էին այլ երկրի օգտին:

Lragir.am 

դիտվել է 15006 անգամ

Փաշինյանը հո երկնքից իջած հրեշտակ չի՞. Շարմազանով (տեսանյութ)

ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով (տեսանյութ) ...

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...