Երևան
20 / Հուլիս / 2019

Իմ ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսային խոսակցությունից 10 րոպե հետո ԱԱԾ-ն հայտնվեց հեռուստաընկերությունում

Ասում է՝ ակնհայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություներին, և սա հակաժողովրդավարական դրսևորում է, որը պետք է խստորեն դատապարտվի։ Ակնհայտ է, որ ցանկության դեպքում էլի կարող է խոսել, ու Հայաստանում գործող բոլոր ԶԼՄ-ները կգնան լուսաբանելու։

Բայց ահա, օրինակ, 2008թ․ նախագահականից մամուլի ակումբներին, հեռուստաընկերություններին հրահանգված էր չլուսաբանել Համաժողովրդական շարժման ներկայացուցիչներին, լուսաբանողներին էլ դաժան պատժում էին։ Հենց 2008թ․ էր, երբ Քոչարյանի իշխանությունը սպառնում էր փակել մարզային ԳԱԼԱ հեռուստաընկերությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հեռարձակելու ու Նիկոլ Փաշինյանին եթեր հրավիրելու համար։ Անձամբ եղել եմ այդ գործընթացներում ներգրավված ու իմ մաշկի վրա եմ զգացել, թե Քոչարյանի օրոք ինչպես էր ճնշում խոսքի ազատությունը։

Ինչպես իմ ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսային խոսակցությունից 10 րոպե հետո ԱԱԾ-ականները հայտնվեցին հեռուստաընկերությունում ու պահանջեցին Նիկոլին եթեր չտալ։ Ինչպես էր 40 մլն դրամով անհիմն տուգանում ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, ինչպես էր մեսիջներ ուղարկում, որ Հովիկ Աբրահամյանի բանդաներին հրահանգված է ներխուժել հեռուստաընկերության գրասենյակ՝ ծեծ ու ջարդ կազմակերպելու և արխիվները ոչնչացնելու համար։

Ինչպես էր նախագահականից եկած հրահանգով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը անջատում հեռուստաընկերության հաղորդակը։ Կարող եմ երկար պատմել այդ օրերին սերժաքոչարյանական իշխանության ապօրինությունների մասին՝ ուղղված ազատ խոսքը լռեցնելուն։

Ուստի կարծիք լռեցնելուց ու հակաժողովրդական դրսևորումների մասին մի խոսեք, չի լսվում մի տեսակ։

Աղբյուրը՝ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջ։

դիտվել է 156468 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է