Երևան
19 / Նոյեմբեր / 2018

Այսպիսի բան Հայաստանի հանրապետության կյանքում առաջին անգամ է տեղի ունենում

«Այսպիսի բան Հայաստանի հանրապետության կյանքում առաջին անգամ է տեղի ունենում, այստեղ այս հրապարակում են գտնվում Հայաստանի հանրապետության հարյուր-հազարավոր քաղաքացիներ, այսօր այստեղ են գտնվում ԱԱԾ հարյուրավոր աշխատակիցներ, Արցախի հանրապետությունից ժամանած հարյուրավոր մեր հայրենակիցներ, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի Իրանի, Սփյուռքի, Լիբանանի հայության հայության ներկայացուցիչներ, և այսօր սահմանին մեր խաղաղությունը պահպանում և պաշտպանում են ՀՀ զինված ուժերի փառապանծ գեներալներ և զինվորներ, նրանք հոգով և մտքով այստեղ են, այստեղ են Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերից, Երևանի բոլոր վարչական շրջաններից, թաղերից, փողոցներից: Այսօր հայ ժողովուրդը միասնական է ավելի քան երբևէ, այսօր հայ ժողովրդի միանսականության և հաղաթանակի օրն է, այդ պատճառով ես խնդրում եմ իջեցնել բոլոր պաստառները, որոնք ուղղված են ընդդեմ որևէ մեկի»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 17–ին, պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև ավելացրեց. «Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, 100 օր առաջ ձեր հզոր միանսական կամքը հաղթանակեց, ձեր կամքով, ձեր որոշմամբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, ես եկա և ասացի ձեզ, որ դուք հաղթեցիք և ձեր հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ ՀՀ վարչապետ, հաղթանակն այն է , որ դուք եք որոշել թե ով լինի ՀՀ վարչապետ և այսուհետ միայն դուք եք որոշելու, թե ով կլինի ՀՀ վարչապետ: 100 օր առաջ ձեր կամքը հաղթանակեց, և միջազագային հանրությունը մինչ այժմ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ-ում, ինչու և ինչպես, բոլորը ելնում էին այն կանխավարկածից, թե ՀՀ-ն վերջնականապես հանձնվել է հուսահատության առաջ, նաև այս պատճառով է տեղի ունեցածը բացառիկ»:

 

դիտվել է 13686 անգամ

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Առաջիկա օրերին կիմանանք, թե ով է այդ պատգամավորը

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...