Երևան
20 / Հուլիս / 2019

Ո՞վ պետք է հարցաքննվի մարտի 1-ի գործով . Վահան Բադասյանի ուշագրավ հայտարարությունը

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին` նշել էր, որ այդ գործի շրջանակում պետք է հարցաքննվի նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Բոլորն էլ գիտեն, որ Մարտի 1-ին Արցախից թե՛ զինվորականներ են եկել, թե՛ քաղաքացիական անձինք: Եվ գրեթե բոլորն էլ անուն առ անուն գիտեն, թե ովքեր են գնացել եւ ինչ են արել: Պարզապես Դատախազությունը որեւէ անգամ այս հայտարարությանն ուշադրություն չի դարձնում:

Դա քաջ գիտի Բակո Սահակյանն առաջին հերթին, գիտի, այսպես կոչված, Ազատամարտիկների միության ղեկավար Սամվել Կարապետյանը, ով անձամբ ղեկավարել է բոլորին: Եվ անպայման պետք է հարցաքննվեն այս մարդիկ»,- ասել է նա: Այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին:

«Նման սպեկուլյատիվ հայտարարությունները նույնիսկ արժանի չեն որևէ մեկնաբանության: Այստեղ ես տեսնում եմ միայն շահարկում, ուրիշ ոչինչ»: Ինչ մնում է Մարտի 1-ին Արցախից զորքեր բերելու հարցին` Բաբայանն ասաց. «Ես այդպիսի տեղեկություն չունեմ. Արցախից զորք չի եղել»:

դիտվել է 70994 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է