Երևան
20 / Սեպտեմբեր / 2018

Վարչապետն անվստահություն հայտնեց խորհրդարանին

Հանրապետության հրապարակում ժողովրդական ուղիղ կառավարման մեխանիզմի մասին հայտարարությամբ, նաեւ Սահմանադրության փոփոխության նախաձեռնության մասին տեղեկությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի անվստահություն հայտնեց խորհրդարանի մեծամասնությանը:

Ամբողջ հարցն այն է, որ պարզ չէ, թե որն է այդ մեծամասնությունը: Նախկինում ՀՀԿ-ն էր, սակայն մի քանի պատգամավոր-օլիգարխի հայտարարություններից հետո, թե դուրս են գալիս կուսակցությունից ու խմբակցությունից, ՀՀԿ-ն այլեւս մեծամասնություն չէ: Ֆորմալ մեծամասնություն կազմում են ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԵԼՔ դաշինքը:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը անվստահություն է հայտնում հենց այդ մեծամասնությանը: Մյուս կողմից, մեծամասնություն չկա նաեւ այստեղ: Նույնիսկ քաղաքական համաձայնությունն է կասկածի տակ, առնվազն այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն բավական բաց տեքստով սկսեց խաղալ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Փաստացի, Հայաստանի խորհրդարանում ներկայում չկա մեծամասնություն, եւ այդ պարագայում Հանրապետության հրապարակում ուղիղ ժողովրդական կառավարման մեխանիզմի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոչ թե պետական ինստիտուտը կազմաքանդելու, այլ առանց մեծամասնության խորհրդարանի պայմաններում վակուում թույլ չտալու գործողություն էր:

Եթե կա ֆորմալ խորհրդարան, որը սակայն չունի մեծամասնություն, համենայն դեպս ֆորմալ, հստակ, կանխատեսելի մեծամասնություն, ապա դա առաջացնում է չափազանց վտանգավոր իրավիճակ, երբ խորհրդարանը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ առաջացնել պետական ճգնաժամ: Հանրապետության հրապարակի մեխանիզմը խորհրդարանին փոխարինող մեխանիզմ չէ: Խորհրդարան դե ֆակտո չկա, որ այն փոխարինվի:

Ավելին, ՀՀԿ-ն ինքն էլ Սերժ Սարգսյանի նախագահությամբ ընդունել է այն, որ առանց կայուն մեծամասնության խորհրդարանը վտանգավոր է Հայաստանի համար: Այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն Սահմանադրությամբ նախատեսել էին խորհրդարանի ընտրության երկրորդ փուլը, որպեսզի երաշխավորվի կայուն մեծամասնություն:

Քանի որ ընտրություն դեռ չկա, քանի դեռ քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը եւ նշանակված չէ արտահերթ ընտրության օրը, այսինքն չկա ընտրությամբ կայուն մեծամասնություն ձեւավորելու հնարավորություն, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անկայուն մեծամասնության կամ մեծամասնության բացակայության վտանգավոր իրավիճակը կառավարելի դարձնելու եւ առավել խորքային ապակայունացում թույլ չտալու համար նախաձեռնում է «ժողովրդի ուղիղ կառավարման» մեխանիզմը:

Այդպիսով, ոչ թե «փոխարինվում» է պետական ինստիտուտը, այլ դրա փաստացի բացակայությամբ առաջացող վակուումի ռիսկն է զսպվում, կանխարգելվում: Որովհետեւ չկա կայուն մեծամասնություն` չկա խորհրդարան, ու դա նույնիսկ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն էին ընդունել իրենց ընդունած Սահմանադրությամբ: 

Նյութի աղբյուր՝  Lragir.am 

դիտվել է 8893 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են