Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

«Վիկտոր ջան, էս ստատուսը 1000 դոլար արժե. հոգի ու սիրտ եմ դրել, գույները տես ինչ յառկի ու խիտ են». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Փողով ստատուս քոչարյանական կայքերինհամար։

Ալարկոտ, խաղաղ հանգստի 9 միապաղաղ օրերի (ծով, ուտել, քնել, ծով, ուտել, զբոսանք գյուղամեջում, ուտել, քնել) ընթացքում Սև ծովի մեր ափին տեղի ունեցած իրադարձությունների մեծ մասը երեկ տեղի ունեցավ։ Սաղ Նիկոլն էր մեղավոր, քանի որ միտինգի էնեգետիկան ու ալեկոծությունը այստեղ էլ հասավ։ Նախօրեին զբոսանքի ժամին նկատեցինք, որ սև յաշիկ ավտոմեքենան Դուխով երգը միացրած անցնում դառնում էր Ուռեկիի գլխավոր փողոցով ու այդպես օգոստոսի 17ի համար մարդ էր հավաքում։ Պատկերացնում ե՞ք, վիճակն էնքան վատ էր, որ սաղի հանգիստը հարամելով միտինգի մարդ էին հավաքում։

Էդ էլ հերիք չի միտինգի առավոտը գույժ եկավ. Տեգի հյուրանոցի տիրոջ 15 ամյա աղջիկը ինքնասպան էր եղել էն ֆեյսբուքյան վտանգավոր ստրաշիլկա ափլիքեյշնի ցուցումներով։ Սիրտս զգում է, որ այդ ջադուի անվան տակ թաքնվողը Նիկոլի զոմբիներից է եղել, երեխու հետ կոնտակտի մեջ է մտել ու ցուցում տվել միտինգի գնալ, նա էլ չի ցանկացել ու ինքնասպան է եղել։

Դա էլ հերիք չի, հարևան ընտանիքի սկլերոտիկ տատը շնիկի հետ զբոսանքի գնաց ու հասցրեց թե շանը կորցնել, թե ինքը կորի։ Արտակարգ իրավիճակների տղերքն ու փրկարարները շանը ահագին հեռու գտան, իսկ տատիին՝ համարյա վակզալի մոտերից։ Հաստատ նախօրեին միտինգի անոնսի (դե էն սև մեքենան Դուխով երգը քոքած) տակ տատին որոշել էր Ուռեկիից գնացք նստի գա Երևան միտինգի, շունը չէր համաձայնել, դիմադրել էր, փախել ու տատին ճողոպրել էր։

Հազիվ երկուսին էլ գտան։ Դա էլ հերիք չի, երկու տրոցկիստ հեղափոխական մոծակ հասցրին երկու դաժան խայթոց անեն, քանի որ ես մերժել էի միտինգ գնալ ու իմ իրավունքների հանդեպ բռնացան։ Դա էլ քիչ էր էն Նիկոլը էնքան բարձր խոսաց, ընենց էր գոռգոռում, որ իմ ու աղջկաս աջ ականջները բորբոքվեցին։ Գյուղական դոկտորն էնքան դեղ նշանակեց, որ եթե ապտեկա չէ, դեղերի վաճառքի սեղանիկ կդնեմ։ Մի խոսքով՝ լրիվ վակխանալի, կատակլիզմ, անհանդուրժողականություն, անարխիա։

Բա էտ ինչեր ասեց Արցախի մասին։ Տալ-չտալու թեմաներից ըստեղ թուրքերն էնքան էին ուրախացել, որ 2 աղջիկ 2 տղա ծովում Շուռնուխի նման Քվիր էին անում ու հայ-հայ էր խեխդվում էին։ Երկու հայ տղա (տեսքից երևում էր, որ Նիկոլական են, թրաշված չէին) փրկեցին, փոխանակ թողեն, որ խեղդվի։ Էն տղուն ոտերից կախեցին, որ մեր կորցրած ծովից ծովի ջուրը բերնից թափի։

Շատ բարի սիրտ ունեին էդ հայ փրկիչները, հաստատ Սորոսի խաղաղաշինական ծրագրերին մասնակցած կլինեն, շուռնուղցո ոգին մեջներն սպանած էր։ Այ դրա համար էլ վախում եմ, որ եթե սրանք թուրքին փրկում են, Ղարաբաղն էլ կտան։ Փղերի բանակին պետք է ոտքի հանել ու օն, առաջ, դեպի քաղաքացիական պատերազմ։ Մեր սուրբ հողը էս ամենին չի դիմանա։

Հ.Գ. Վիկտոր ջան, էս ստատուսը 1000 դոլար արժե։ Շատ հոգի ու սիրտ եմ դրել, գույները տես ինչ յառկի ու խիտ են։ Ստատուսի փողից բացի մի 100.000 դոլար փող ղրկի վերջին օրը Ծապլվարում կոնտրհեղափողական դվիժենի անենք։
Սրտով ձեր՝ Ստեփան Ուռեկեցի»

դիտվել է 119117 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են