Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Փաշինյանի կառավարության` բանակում ծառայածներն ու չծառայածները

Primenews.am-ը ուսումնասիրել է նորակազմ կառավարության անդամների կենսագրությունները՝ պարզելու՝ նրանցից քանիսն են ծառայել ՀՀ զինված ուժերում, քանիսը՝ ոչ: Պարզվեց, որ նորակազմ կառավարության արակա սեռի ներկայացուցիչներից չեն ծառայել 5 հոգի, իսկ ոմանք էլ Զինապարտության վերաբերյալ նշումներ ունեն:

•Վարչապետ Նիկոլ Փաշինյան

Չի ծառայել: Դպրոցն ավարտելուց հետո միանգամից ընդունվել է Երևանի պետական համալսարան: Ավարտական՝ հինգերորդ կուրսում, ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով, որից հետո միանգամից զբաղվել է լրագրությամբ: Փաշինյանը մի առիթով ասել է, որ այդ տարիներին գործող օրենքով ազատվել է ծառայությունից` որպես ընտանիքի 3-րդ արու զավակ, որի ավագ եղբայրները ծառայել են բանակում։

•Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան

Չի ծառայել: 39-ամյա փոխվարչապետը չի ծառայել, բայց Պաշտպանության նախարարությունից պատվոգիր է ստացել, որովհետև ապրիլյան պատերազմի օրերին՝ ապրիլի 2-ից հետո կամավորագրվել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մյուս ընկերների հետ մեկնել է առաջնագիծ:

•Փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Չի ծառայել: 29-ամյա փոխվարչապետը չի ծառայել հայոց բանակում, սակայն 2016 թվականին ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ «ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար»:

•Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

46-ամյա փոխվարչապետը, ով ունի իրավագետի որակավորում, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի սպա է: •Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան 36-ամյա նախարարը, ով ԵՊԲՀ շրջանավարտ է եղել, 2015-2016 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում որպես բուժծառայության լեյտենանտ:

•Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան

49-ամյա նախարարը, ով առաջին մասնագիտությամբ բժիշկ-վիրաբույժ է, 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում: Արցախյան ազատամարտի տարիներին ընդգրկվել է «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատում՝ մասնակցելով ռազմական գործողություններին: 1992-ին վիրավորվել է՝ կորցնելով ոտքը:

•Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյան

37-ամյա նախարարը, ով մասնագիտությամբ ստոմատոլոգ է, զինապարտ է, պահեստազորի լեյտենանտ: Պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայության համար 2-րդ աստիճանի մեդալով, «Հրանտ Շահինյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Զինվոր հայրենյաց» և Երևանի պետական բժշկական համալսարանի 75-ամյակին նվիրված ոսկե մեդալներով, ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

•Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան

52 ամյա նախարարի կենսագրությունում նշված է, որ 1984-86թթ. ծառայել է խորհրդային բանակում: •Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան Նախարարը ՀՊՏՀ շրջանավարտ է, 2000-2002 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

•Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան

46 ամյա նախարարը, ով նախկինում Շիրակի մարզպետն է եղել, զինապարտ է, ավագ լեյտենանտ:

•Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան

39-ամյա նախարարը, ով ԵՊՀ շրջանավարտ է, կենսագրությունում զինվորական ծառայության մասին ոչ մի տեղեկություն չկա, ինչից կարելի է ենթադրել, որ չի ծառայել:

•Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար

49-ամյա Արթուր Գրիգորյանը 1987-1989 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում, արդարադատության փոխգնդապետ է:

•Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան Նախարարը

1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

•Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյան

Նախարարը 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, կրտսեր սերժանտ է:

•Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան

28-ամյա նախարարը գործադիրի ամենաերիտասարդ անդամն է: ԵՊՀ շրջանավարտ է, թուրքագետ: Բանակում չի ծառայել:

•Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան

Նախարարը 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 32-ամյա Պապիկյանն այն սակավաթիվ երիտասարդ նախարարներից է, որ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

•Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյան

Նա1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում: Արդարադատության գնդապետ է: Պահեստազորի գնդապետ է:

•Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան

47-ամյա նախարարը, ով Պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ է, զինապարտ է, պահեստազորի կապիտան:

•Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան

46-ամյա Մինասյանը ԵՊՀ տնտեսագիտության և իրավաբանական ֆակուլտետների շրջանավարտ է, ունի տնտեսագիտության թեկնածուի աստիճան: Մինասյանի կենսագրությունում բանակում ծառայության մասին խոսք չկա:

Հավելենք, որ զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:Քաղաքացիների զինապարտությունն ընդգրկում է`• զինվորական հաշվառումը. • զինվորական ծառայության նախապատրաստությունը. • զորակոչը և զինվորական ծառայությունը. • պահեստազորում գտնվելը:

Պատրաստեց՝ Լիլիթ Գասպարյանը

 

դիտվել է 87308 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են