Երևան
20 / Նոյեմբեր / 2018

Նիկոլ Փաշինյանի առաջին բարձր հյուրը. ինչ է ասել նրան Պուտինը

Lragir.am-ը գրել է. Օգոստոսի 24-25-ին Վրաստանից Հայաստան կժամանի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը Հայաստանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հայաստանից նա կմեկնի Ադրբեջան:

Անգելա Մերկելի այցի հնարավորության մասին խոսվում էր վաղուց, իսկ այցի շուրջ պայմանավորվածությունը դեռեւս Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակից է, 2017 թվականից: Սերժ Սարգսյանն այլեւս չկա իշխանության մեջ՝ իսկ Անգելա Մերկելը հազիվ թե չիմանա այդ մասին, բայց նա գալիս է Հայաստան եւ չի չեղարկում այցը:

Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում դրա չչեղարկվելը անկասկած Եվրամիության առաջատար Գերմանիայի կանցլերի որոշակի դրական վերաբերմունք եւ վստահություն է Հայաստանի նոր իշխանության հանդեպ:

Մյուս կողմից, այցը ռեգիոնալ է եւ այստեղ իհարկե ավելի գերակա է ընդհանրական դիտարկումը, եւ չի բացառվում նույնիսկ, որ խոշոր հաշվով այդ տրամաբանությամբ Մերկելի այցի առումով Սերժ Սարգսյանի դերն էլ մեծ չէ եւ Հայաստանից պահանջվում էր ոչ այնքան ապահովել պայմանավորվածություն, այլ չանել այնպիսի բան, որ Հայաստանը դուրս մնար Մերկելի ռեգիոնալ այցից:

Այցը ներկայում հատկանշական է մի քանի առումներով: Այն փաստացի համաշխարհային առաջատար պետության ղեկավարի առաջին այցն է Հայաստան նոր իշխանության շրջանում: Այցի ֆոնն ունի մի քանի ուշագրավ բաղադրիչ, թե ներկայի, թե գուցե նաեւ ոչ հեռու անցյալի իմաստով: Օրինակ, ապրիլյան քաօրյա պատերազմի հրադադարի հաստատումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը այցելել էր ոչ թե օրինակ ռազմավարական դաշնակից երկիր, ինչը կարող էր լինել ավելի տրամաբանական, այլ Գերմանիա՝ Բեռլին, որտեղ Մերկելի հետ ասուլիսում արել էր ուշագրավ հայտարարություններ այդ թվում ռազմավարական դաշնակցի հասցեին:

Օրինակ, այդ ժամանակ էր Սերժ Սարգսյանը հայտարարում, թե «Հայաստանը գուցե չունի հզոր հովանավորներ, բայց ունի բարձր ոգի», կամ 80-ականների զենքերի մասին հայտարարությունը, որն ինչ որ իմաստով դարձյալ ակնարկ էր դաշնակցին, որը Բաքվին զինել էր արդիական սպառազինությամբ, դաշնակից Հայաստանին թողնելով «80-ականների» հույսին:

Արդյոք Գերմանիան որոշակի նոր դերակատարում ունի Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի հարցերում, թե՞ այստեղ խնդիրը Բեռլին-Մոսկվա հարաբերությունն է եւ դրանում առկա որոշակի միտումներ:

Այդ իմաստով հետաքրքիր է նաեւ, որ Հայաստան այցից առաջ տեղի է ունենում Մերկելի եւ Պուտինի հանդիպումը՝ օգոստոսի 18-ին, Գերմանիայում: Այն որոշակի փակ հանդիպում էր, քիչ մանրամասների հրապարակումով: Օրակարգում իհարկե Հայաստան ու Կովկաս չկար՝ Սիրիա, Ուկրաինա, Հյուսիսային հոսք-2, եկկողմ հարաբերություն եւ այլն, բայց այդ ամենը աշխահքաղաքական շղթայում չի կարող առնչություն չունենալ Կովկասի եւ Հայաստանի հետ:

Դրան զուգահեռ, հետաքրքիր է, որ ներկայում այդ շղթայում բավական հակասական է Գերմանիայի եւ ԱՄՆ հարաբերությունը, որի նախագահ Թրամփը Մերկելին ուղղակի մեղադրում էր անվտանգության հարցում ԱՄՆ հույսին լինելով հանդերձ Պուտինի հետ միլիարդների գործարքներ կնքելու համար: Միաժամանակ, այդ մեղադրանքներից հետո տեղի ունեցավ Թրամփ-Պուտին հանդիպումը: Անգելա Մերկելը հայտնվել է Թրամփի եւ Պուտինի մեջտեղու՞մ, թե նա երրորդ կողմ է, որը ստիպում է թե Թրամփին, թե Պուտինին հաշվի նստել իր հետ:

Ուշագրավ է Հայաստան-Եվրամիություն հարաբերության խնդիրը Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցի ֆոնին, որից հետո նա արեց բավական աղմկոտ հայտարարություն եւ հորդորեց Եվրամիությանը համարժեք լինել Հայաստանի նոր իշխանությանը, նոր իրավիճակին եւ վարքագծի տարբերություն դրսեւորել, ասելով, թե այլապես անհասկանալի կլինի, եթե Եվրամիությունը նույն վարքագիծը դրսեւորի թե Սերժ Սարգսյանի, թե նոր Հայաստանի հանդեպ:

Եվրամիությունը դեսպանների մակարդակով արեց հակադարձ հայտարարություններ, սակայն հասկանալի է, որ բոլորովին այլ է լինելու Մերկելի մակարդակը: Միեւնույն ժամանակ, ԵՄ հանդեպ այդ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը թերեւս փորձում էր նաեւ իր համար ապահովել ՌԴ հանդեպ նոր բնույթի մոտեցումների դաշտ, որի դրսեւորումները եղան ավելի ուշ:

Կգցի՞ Անգելա Մերկելը Երեւանում Հայաստան-ԵՄ նոր բնույթի հարաբերության հիմք, Պուտինի հետ հանդիպումը ուղղակի, թե անուղղակի նպաստավո՞ր է եղել դրա համար, թե՞ Գերմանիայի կանցլերը Կովկաս է գալիս պարզապես իրավիճակը շոշափելու համար, առանց որեւէ նոր օրակարգային մտահղացումներով: Միեւնույն ժամանակ, ի՞նչ առարկայական ասելիք ունի Մերկելին Նիկոլ Փաշինյանը՝ նոր Հայաստանի անունից:

դիտվել է 58404 անգամ

Փաշինյանը հո երկնքից իջած հրեշտակ չի՞. Շարմազանով (տեսանյութ)

ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով (տեսանյութ) ...

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...