Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Հայոց պատմության դասագրքերի, КГБ-ի գաղտնի արխիվների և հարակից հարցերի մասին

Արտակ Մովսիսիանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հունիսի 27-ին «Մեդիա կենտրոն» լրատվականի հրավերով տեղի ունեցավ Հայոց պատմության դասագրքերի քննարկում, որին մասնակցում է նաև ես՝ որպես ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, որը հեղինակել է դպրոցական դասագրքերի հնագույն շրջանի մի շարք բաժիններ: Քննարկումից հետո այնտեղ բարձրաձայնված մի շարք մտքեր մեկնաբանվել են համատեքստից կտրված, երբեմն՝ ուղղակի սխալ: Բարեբախտաբար, քննարկման ամբողջ տեսագրությունը կա, և ամեն ոք կարող է ինքը դիտել և ունկնդրել այն՝

https://www.youtube.com/watch?v=rsOf0lUQ-eY

Հանդիպման ընթացքում, երբ մեր հարգարժան ուսուցիչները քննադատեցին, թե ինչու պետք է դասագրքում լինեին ՀՀ առաջին երեք նախագահների նկարները /հատկապես բացասական դրամադրված լինելով երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ/, ես հիշեցրեցի, որ ժամանակին ՀՅԴ «Ազատամարտ» պաշտոնաթերթը հրատարակել էր փաստաթուղթ Լևոն Տեր-Պետրոսյանի ՊԱԿ-ի ավագ լեյտենանտ լինելու մասին և հայտնեցի իմ նկատառումները, թե դպրոցական դասագրքում ինչը կարելի է գրել, ինչը՝ ոչ…
Այս քննարկումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ինձ մեղադրելով իբրև թե Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՊԱԿ-ի գործակալը լինելու մասին սուտ տեղեկությունը թարմացնելու մեջ ( http://ilur.am/news/view/69069.html ): Նա հրապարակել է նաև առաջին նախագահի՝ ԽՍՀՄ զինված ուժերի հետ կապված մի քանի փաստաթուղթ, որոնք ոչ մի կապ չունեն իմ նշածի հետ…

Հիմա ներկայացում եմ «Ազատամարտի» հրապարակումը, որտեղ բերված է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՊԱԿ-ի կողմից տրված բնութագիրը, որը դրվել էր «Հույժ գաղտնի» մակագրության տակ և որում նա ներկայացված էր իբրև ՊԱԿ-ի ՀԱՏՈՒԿ ՌԵԶԵՐՎԻ սպա: Կրկնեմ, որ բնութագիրը տվող ՊԱԿ 1-ին բաժնի վարիչ Հարությունյանը, երբ հրապարակվեց «Ազատամարտի» համարը, այդ ժամանակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, ՀՀ Պետական անվտանգության կոմիտեի նախագահն էր՝ Հուսիկ Հարությունյանը: Նա հանդես եկավ հեռուստաելույթով, որն անձամբ դիտել եմ, և չհերքեց, որ փաստաթուղթն իրական է: Տվեց մի ոչ համոզիչ բացատրություն, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը չի իմացել, որ ինքը հավաքագրված է ՊԱԿ-ի կողմից: Դրան հաջորդեց Էդուարդ Հովհաննիսյանի նոր հրապարակումը, որում նշվում էր, թե տարօրինակ է, որ մարդը չիմանալով ՊԱԿ-ի հետ համագործակցելու մասին, ինչպես է մասնակցել վերջինիս զինավարժություններին և ստացել դրվատագրեր...

Պատմաբանի համար կարևոր է փաստաթղթի առկայությունը, նաև թվարկված այլ փաստաթղթերի գոյության հարցը, որոնց մասին գրում էր Էդուարդ Հովհաննիսյանը՝ հրապարակելով դրանցից մեկը, որի իսկությունը, կրկնում եմ, կասկածի տակ չդրեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՀ ՊԱԿ-ի ղեկավարը: Հավանաբար, հարցի մասին վերջնական ու լիակատար պարզեցում կլինի տարիներ անց, երբ կգաղտնազերծվի ՊԱԿ-ի 1979-80-ականների ողջ արխիվը, բայց այսօր մենք չենք կարող գոնե չմտորել այս հարցի շուրջ...
Ի դեպ, ոչ պակաս մտորելու առիթ է տալիս մի այլ հանգամանք: Մերձբալթյան հանրապետություններն անկախացումից հետո հրապարակեցին իրենց երկրների ՊԱԿ-ի գործակալների ցուցակները՝ համոզմունքով, որ մեկ անգամ օտարին ծախված և յուրայինների դեմ աշխատած գործակալը կարող է դա անել նորից ու նորից… Իսկ Հայաստանի երեք կառավարություններից ոչ մեկը չգնաց դրան, թեպետ հարցը բազմաթիվ անգամներ բարձրացվեց (մի քանի անգամ Պարույր Հայրիկյանը՝ հեռուստաելույթներով)... Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի մեր նոր, հեղափոխական կառավարության դիրքորոշումն այս խնդրում…
Հ. Գ. Նշեմ, որ որևէ կուսակցության չեմ պատկանել և չեմ պատկանում: Երեք նախագահների օրոք էլ քննադատել եմ նրանց քաղաքականության այն կողմերը, որոնք, ըստ իս, չեն բխել մեր ազգային-պետական շահերից: Այդ մասին կան բազմաթիվ հրապարակումներ, այդ կարող են վկայել նաև 1998-ից ի վեր իմ ունեցած 10 հազարից ավելի ուսանողները, որոնց հետ կատարել ենք բազմաթիվ քննարկումներ՝ համադրելով անցյալի պատմական փորձն ու ներկայի իրականությունը…

 

դիտվել է 22292 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են