Երևան
18 / Փետրվար / 2019

Սահմանապահ Չինարիում ինտելեկտուալ ամառ է

Օգոստոսի 18-ին «Հեռանկարային սահման» նախաձեռնության հեղինակ Արթուր Սաֆարյանի կողմից կազմակերպվեց և իրականացվեց «Ի՞նչ,որտե՞ղ,ե՞րբ» ինտելեկտուալ խաղ սահմանապահ երիտասարդների և պատանիների համար:

Խորհրդանշական էր, որ միջոցառումն անցկացվեց հենց սահմանին ամենամոտ գտնվող Չինարի գյուղի դպրոցում, մասնակիցները Այգեպար,Չորաթան,Չինարի,Այգեձոր,Մովսես գյուղերից էին և Բերդ քաղաքից:

«Հեռանկարային սահման» նախաձեռնության սահմանագոտում ապրող և աշխատող մի շարք երիտասարդների մտքի ծնունդն է, որի նպատակը սահմանագոտում սոցիալ-տնտեսական ու կրթամշակութային կյանքի աշխուժացումն ու զարգացումն է: Սա նախաձեռնության առաջին միջոցառումն էր և նախաձեռնությունն իր մեկնարկը տվեց հենց Չինարի գյուղից:

Նմանատիպ միջոցառումները մի անգամ եվս փաստում են,որ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանի մասին հանրային մթնոլորտ պետք է ստեղծել ոչ միայն սահմանային միջադեպերի թեմաներով, այլև նմանատիպ երիտասարդական նախաձեռնություններով,որոնք սահմանագոտում երիտասարդական կյանքն աշխուժացնելու,երիտասարդների հնարավորությունները դրսևորելու գիտելիքահենք մթնոլորտ ստեղծելու առիթ են տալիս:

դիտվել է 7791 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն