Երևան
23 / Հուլիս / 2019

Cimex lectularius. Քոչարյանի ու ՀՀԿ-ի ողբերգությունը

ՀՀԿ-ն ակտիվացել է ու քարը քարի վրա չթողեց Նիկոլ Փաշինյանի ելույթը օգոստոսի 17-ի հանրահավաքում, այն գնահատելով ոչ թե վարչապետի, այլ ընդդիմադիրի ելույթ: Կառավարությունը միջամտում է դատարանների անկախությանը, սպառնում է դատավորներին, ոչնչացնում է խոսքի ազատությունը, տապալում է արտաքին քաղաքականությունը, իրականացնում է սահմանադրական կարգի տապալում եւ այլն: Իսկ վերջում էլ ԱԺ ՀՀԿ-ական նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց իր մտահոգությունը եւ հայտարարեց, որ սկսում է խորհրդակցությունների շարք՝ իրավիճակը կարգավորելու համար:

Նիկոլ Փաշինյանին տված գնահատականներում ՀՀԿ-ն իրականում նկարագրել է ինքն իրեն, եւ սա հայտնի հոգեբանական երեւույթ է կրիմինալիստիկայի պրակտիկայում: ՀՀԿ-ն այլ բան չէր էլ կարող նկարագրել, որովհետեւ Հայաստանում չի զբաղվել այլ բանով ու պատկերացում էլ չունի, որ հնարավոր է այլ բան:

ՀՀԿ-ն զինվել է սահմանադրական լծակներով եւ պետական իշխանության իր պահպանած այլ լծակներով եւ փորձում է այդ կերպ սպառնալ ու իր հետ պայմանավորվելու հարկադրել նոր կառավարությանը:

ՀՀԿ-ն ակտիվացել է Քոչարյանի կալանավորումից հետո, քանզի ոհմակին առաջնորդ է պետք, ոհմակը չի կարող առանց առաջնորդի, նույնիսկ եթե կոնրադ Ադենաուրի հիմնադրամն է զբաղվում կուսակցության վերափոխումներով: Խաղասեղանին գողոնն ու անձնական ճակատագիրն է, եւ ոչ մի Կոնրադ Ադենաուեր, անգամ մեր տեր Հիսուս Քրիստոսն ի վիճակի չէ ուղղել կուզը:

Սերժ Սարգսյանը «վրիպել» է, անգլուխ թողնելով ոհմակը, եւ Քոչարյանի մեջ ՀՀԿ-ն տեսավ այդ հնարավորությունը: Ինքը Քոչարյանը փորձում է մոբիլիզացիա անել բանակից, ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից, կոռուպցիոն կերակրատաշտից զրկվածներից: Բայց կարծես թե չի շտապում հայտարարել ձեւաչափի մասին, ինչը նյարդայնացնում է ՀՀԿ-ին: Քոչարյանն արդեն մի անգամ «քցել» է ՀՀԿ-ին՝ այս տարվա մայիսի 1-ին, թեեւ պետք է նշել, որ մի անգամ էլ ՀՀԿ-ն է «քցել» Քոչարյանին՝ 2007-ի ԱԺ ընտրությանը:

Որն է քաղաքականություն «վերադարձած» Քոչարյանի ու ՀՀԿ-ի ողբերգությունը. Նրանց ցանկացած գործողություն, նույնիսկ ամենասահմանադրական ու բարի նպատակներով, ընկալվել ու ընկալվելու է որպես պետական հեղաշրջման, իշխանության յուրացման, հանրությանը կողոպտելով կուտակած հարստությունը պահպանելու փորձ: Այլ մոտիվացիա հանրությունը չի տեսնում եւ չի ուզում տեսնել՝ այս խարանն է նրանց վրա:

Հ.Գ. Cimex lectulariusը փայտոջիլն է, կամ Քոչարյանի հիշատակած թախտաբիթին: Այն գարշահոտ, մարդկանց արյունը ծծող, բազմաթրթուրային զարգացման փուլ անցած մակաբույծ միջատ է: Նրա էվոլյուցիան կանգ է առել վաղուց:

Նյութի աղբյուր՝  
Lragir.am 

դիտվել է 15605 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է