Երևան
19 / Նոյեմբեր / 2018

Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Տեղեկությունը armtimes.com հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ Ազգային անվտանգության մամուլի ծառայությունից:

Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին:

Ըստ ԱԱԾ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաեւ զենք-զինամթերք:

Բացի այդ՝ ԱԱԾ քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Մարտիրոս Սարյանի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկար. ըստ ԱԱԾ-ի Նարեկը չարաշահելով նկարչի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից այդ գծանկարները վերցրել էր՝ խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն եւ հովանավորել դրա գործունեությունը: Սակայն Նարեկը խոստումը չի կատարել եւ անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները:

Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ դրվագով եւս՝ մարդ առեւանգելու եւ ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

 

դիտվել է 10910 անգամ

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Առաջիկա օրերին կիմանանք, թե ով է այդ պատգամավորը

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...