Երևան
20 / Սեպտեմբեր / 2018

Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակին մասնակցել է Սերժ Սարգսյանը՝ Վաչոյի ուղեկցությամբ

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը սովետական շրջանի հայտնի կոմունիստական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակն էին նշում։ Նա սովետական դարաշրջանի ամենահետաքրքիր գործիչներից էր, որի մասին բազում ուշագրավ հուշեր են պատմում նրա ժամանակակիցները։ Նա մահացել է 2007 թվականին՝ 88 տարեկան հասակում, եւ թաղված է Երեւանի կենտրոնական գերեզմանատանը։

Շաբաթ օրը մերձավորները նախ այցելել են նրա գերեզմանին, ապա երեկոյան սեղանի շուրջ հիշել նրան։ Հավաքին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ իր թիկնազորի պետ Վաչոյի ուղեկցությամբ։ Նախկինում էլ, համենայնդեպս 5 տարի առաջ, նա մասնակցել է Ալեքսեյ Մատվեյիչի հիշատակի արարողությանը։ 100-ամյակի կապակցությամբ ընտանիքը նաեւ Կիրակոսյանի հուշերի գիրքն է վերահրատարակում, որը տպագրվել է 2002 թվականին՝ Կարինե Խոդիկյանի խմբագրմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 22645 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են