Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Կամ փակում եք, կամ աշխատում ենք 50/50. Սաշիկից գցված մի գործարարի պատմություն

Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում նոր կարգեր են, նոր իշխանություն, ովքեր փորձում են ամեն կերպ վերջ տալ անպատժելիությանը, պատժել արտոնյալներին: Այս ամենից անմասն չմնացին անգամ նախագահները, նրանց հարազատները, ընտանիքի անդամները: Եւ որքան էլ անհավատալի է, սակայն Փաշինյանի իշխանությանը հաջողվեց պատժել անգամ Սերժ Սարգսյանի եղբորը՝ անեկդոտների մուսա, բիզնեսներ խլելու վարպետ Ալեքսանդր Սարգսյանին: Սաշիկ Սարգսյանի քաջագործությունների, գործունեության մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է, սակայն այս ամենը անտեսվել է նախկին իշխանությունների կողմից, ավելին՝ պատժվել է ոչ թե նախագահի արտոնյալ եղբայր, այլ այդ մասին բարձրաձայնողները, ահազանգողները, գրողները:

Մեր խմբագրությունը մի ուշագրավ նամակ է ստացել՝ նախկին նախագահի եղբոր գործունեությունից տուժած գործարարի մասին: Այսպես, Ալեքսանդր Սարգսյանի «զոհերից» մեկը գործարար Արմեն Հակոբյանն է: Նրա նկատմամբ հետապնդումները սկսվել են դեռևս 2011 թվականից: Մամուլում մի շարք հրապարակումներ են եղել այն մասին, որ Ալեքսանդր Սարգսյանն իր հսկայական բիզնեսները թողած, ընկել է մանր ու միջին բիզնեսների հետևից: Մասնավորապես, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում գտնվող շինանյութի խանութը Սաշիկի հետաքրքրությունների շրջանակում էր հայտնվել, սակայն ինչպես պարզվեց, խանութի տերը՝ Արմեն Հակոբյանը, շուտ հանձնվողներից չէր, տուրք չտվեց Սաշիկի ցանկություններին: Դեռ ավելին, նշված դեպքերին հաջորդող 2012, 2013թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր ընդդիմության ներկայացուցիչներին, չէր կատարում հանրապետականների հրամանները, իր մարզի բնակիչներին չէր ցուցակագրում և ներկայացնում հանրապետականներին, ժողովրդի լեզվով ասած՝ «առյուծի կաթ էր խմել», դուրս էր եկել հանրապետականների դեմ, բայց դեռ չգիտեր գլխի գալիքը: Սակայն այս ինքնագործունեությունը թանկ նստեց Արմեն Հակոբյանի վրա, ընդդիմադիր գործունեության գինը բիզնեսները հանձնելն էր կամ համապատասխան գումար Սաշիկին «մուծվելը», որոշ լուրերի համաձայն՝ յուրաքանչյուր ամիս 10.000 դոլլար վճարել Սաշիկին, որպեսզի վերջինս թույլ տար Հակոբյանին շարունակել ղեկավարել իր բիզնեսը:

Սեփական ընտանիքի անվտանգության համար մտավախություն ունեցող Հակոբյանը փորձել է խուսափել խնդրին հանրային հնչեղություն տալուց, նույնիսկ 2011-ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված հրապարակման մեջ ասվում է, որ չնայած խանութի տերերը, հասկանալի պատճառով, հերքում են Սաշիկ Սարգսյանի` փայ մտնելու փաստը, սակայն ողջ գյուղն այդ մասին է խոսում: Ավելին` ասում են, որ Սաշիկի մարդիկ եկել-մտել են խանութ եւ հրամայել` «կամ փակում եք, կամ աշխատում ենք 50/50»: Այս ամենի արդյունքում Արմեն Հակոբյանի նկատմամբ սկսվում են նոր ճնշումներ, մասնավորապես, հարկային մարմինները, բնականաբար Սաշիկի թելադրանքով, սկսում են առանց օրինական հիմքերի հարկային ստուգումներ անցկացնել և անօրինական կերպով մեծ հարկեր են գանձում, ինչի արդյունքում Արմեն Հակոբյանը ունենում է եկամտի մեծ կորուստ և չի կարողանում ժամանակին վճարել Սաշիկի պահանջած գումարը: Իր «պարտականությունները» չկատարելու համար Արմեն Հակոբյանը ենթարկվում է տարբեր տեսակի հետապնդումների. Նախ՝ մարմնական վնասվածքներ, նվաստացումներ, սպառնալիքներ, այնուհետև տեսնելով , որ այդքանից հետո նա չի հանձնվում և չի զիջում իր բիզնեսը Սաշիկին, Արմեն Հակոբյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում ակնհայտ կեղծ, անօրինական ու անհիմն գործ: Գործարարին մնում է երկու տարբերակ՝. կամ մնալ, պայքարել, հայտնվել ճաղերի ետևում՝ արժանանալով անհայտ ճակատագրի, կամ հանձվել, զիջել բիզնեսը Սաշիկին և փրկել սեփական կյանքը:

Ընտրում է վերջին տարբերակը, մեր տեղեկություններով՝ Արմեն Հակոբյանը 2015-ին ընտանիքի հետ հեռանում է երկրից և ապրում այն վախով, որ Հայաստանում հայտնվելուն պես Սաշիկի մարդիկ ոչնչացնելու են իրեն: Այժմ, իհարկե, նոր իրականություն է, Ալեքսանդր Սարգսյանն այլեւս նախկին դիրքերում չէ, սակայն, միեւնույն է, Արմեն Հակոբյանը դարձյալ մտավախություն ունի, որ մեր երկրում հայտնվելուն պես վերոնշյալ անձը կամ իր մերձավորները կփորձեն մեկուսացնել իրեն, որպեսզի վերջինս չկարողանա բերանը բացել և ներկայացնել իրականությունը:

Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=5639&l=am 

դիտվել է 77292 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են