Երևան
19 / Նոյեմբեր / 2018

Զեյնալյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարցին իրավունք չունեմ պատասխանելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Ես արդարադատության նախարար եմ ու Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ հարցին իրավունք չունեմ պատասխանելու, դա կլինի միջամտություն: Ես ունեմ իմ տեսակետը, բայց չեմ կարող ներկայացնել այն, քանի որ ունեմ ազդեցության լծակներ, ու այդպիսի հարցի պատասխանելը կլինի խախտում: Թույլ տվեք այդ խախտումը թույլ չտալ»,–նշեց նա։


Զեյնալյանը, խոսելով Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ինքնաբացարկի մասին, համոզմունք հայտնեց՝ եթե կան հիմքեր, դատավորները պարտավոր են ինքնաբացարկ հայտնել. «Դատավորները, եթե կարծում են, որ կարող են չընկալվել որպես անկողմնակալ, ապա պարտավոր են ինքնաբացարկ հայտնել»։

դիտվել է 14853 անգամ

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Առաջիկա օրերին կիմանանք, թե ով է այդ պատգամավորը

«Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել»․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...