Պատահար Արցախում. մեքենան հայտնվել է ձորում

Օգոստոսի 20-ին՝ ժամը 11:50-ին, Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Բերձոր-Գորիս ավտոճանապարհի 23-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:
Նախնական տվյալներով՝ Ա.Ա.-ն իր վարած «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել և հայտնվել ձորում:
ՃՏՊ-ի հետևանքով` վարորդ Ա.Ա.-ին թեթև մարմնական վնասվածքներով պատահական անցնող մեքենայով տեղափոխել են «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:
դիտվել է 12198 անգամ
Այս թեմայով
Հեղափոխություն Արցախի խնդրում. վարչապետը բացեց խաղաքարտը
Փակուղի Ադրբեջանի համար. Նիկոլ Փաշինյանի կարեւոր հայտարարությունը
Արցախի հարցում կարեւորն ասվել է. նոր մեկնարկ
Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցին ազատ է արձակվել
Ինչո՞ւ էր Ծառուկյանը մեկնել Արցախ
Մոսկվան հայտարարեց Արցախի հարցում կոնսենսուսի մասին