Երևան
20 / Նոյեմբեր / 2018

Ես Մանվել Գրիգորյանի հետ համաձայնեցրել եմ. Մանվել Գրիգորյանի փաստաբան

Երեկ «Հայկական ժամանակ»-ը հրապարակել էր անազատության մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը, որը քննադատության մեծ ալիք բարձրացրեց սոցիալական կայքերում։ Ավելի ուշ լրատվամիջոցը ներողություն խնդրեց և կայքից հեռացրեց լուսանկարը։ «Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի իհարկե, սակայն հուսով ենք պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում», - ասված է խմբագրության տարածած հայտարարությունում։

Primenews.am-ը կապ հաստատեց Ազգային ժողովի պատգամավոր, ազատազրկման մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք Մանվել Գրիգորյանը տեղյակ է լուսանկարի հանրայնացման մասին: Փաստաբանը, սակայն մեկնաբանություն տալ չցանկացավ: «Ներողություն պետք է խնդրեմ, բայց Մանվել Գրիգորյանի լուսանկարի հետ կապված չեմ մեկնաբանելու, ոչ մեկս չենք մեկնաբանելու: Երկու օրից հայտարարություն կանենք՝ միասնական դիրքորոշումով, բայց այս պահին չենք մեկնաբանում»,- ասաց Մկրտչյանը: Հարցին՝ ընտանիքի անդամներն էլ չեն ցանկանում մեկնաբանություն տալ, Մանվել Գրիգորյանի փաստաբանն ասաց. «Ես Մանվել Գրիգորյանի հետ համաձայնեցրել եմ»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից տեղեկացանք, որ օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակված կալանավորված Մանվել Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել:

Այսօր՝ պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրած ասուլիսին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իր հանձնարարությամբ իրականացվում է ծառայողական քննություն, նա նշեց, որ լուսանկարը Կենտրոն ՔԿՀ-ում իրականացված չէ, այն շատ ավելի վաղ է կատարվել ՁՊՎ-ում: «Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են եւ դատապարտյալի լուսանկարը հրապարակում են: Սա իրավունքի խախտում է իմ կարծիքով: Եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը իրեն լուսանկարելու եւ հրապարակելու՝ ԶԼՄ-ն պետք է ծանրութեթեւ անի՝ հրապարակի այն, թե՝ ոչ, որովհետեւ ազատազրկման մեջ գտնվող անձի կամքն ազատորեն չի ձեւավորվել: Այդ սկզբունքից ելնելով է նաեւ, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում: Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել այդ լուսանկարը անկախ անձիցվ, անկախ նրա հանդեպ եղած վերաբերմունքից: Այդ իրավունքը ունիվերսալ է եւ չի կարելի խտրական ձեւով կիրառել, պետք է հավասարապես կիրառվի բոլոր դատապարտյալների նկատմամբ»,-ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=5646&l=am 

դիտվել է 81968 անգամ

Փաշինյանը հո երկնքից իջած հրեշտակ չի՞. Շարմազանով (տեսանյութ)

ԼԳԲՏ ակտիվիստներն ակցիա են արել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ», «Բարև, Երևան» կարգախոսներով (տեսանյութ) ...

Մանրամասներ Արաբկիրում տեղի ունեցած սպանությունից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...