Երևան
18 / Հունիս / 2019

Գիտնականներն ապացուցել են էլեկտրոնային սիգարետների մահացու վտանգը

ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի գիտնականները պարզել են, որ էլեկտրոնային սիգարետների գոլորշին կարող է ԴՆԹ-ի վնասումներ առաջացնել բերանի խոռոչի բջիջներում եւ չարորակ ուռուցքների զարգացում հարուցել: Գիտական աշխատության արդյունքները ներկայացված են ԱՄՆ-ի Քիմիական ընկերության խորհրդաժողովում:

Այս մասին հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում: Շատ հետազոտություններ հաստատում են, թե վեյփինգն ավելի անվտանգ է, քան սովորական սիգարետներ ծխելը, որի դեպքում գոյանում են ծխախոտի այրման քաղցկեղածին արգասիքներ:

Սակայն հակասական տվյալներ գոյություն ունեն այն ռիսկի վերաբերյալ, որը բերում է էլեկտրոնային սիգարետների գործածումը: Հետազոտողները գնահատել են էլեկտրոնային սիգարետների ներգործությունը հինգ կամավորների վրա: Վեյփինգի 15-րոպեանոց սեսիայից առաջ եւ հետո գիտափորձի մասնակիցներից վերցրել են թքի նմուշներ եւ տարրալուծել դրանք՝ ստուգելու ԴՆԹ-ն քայքայող քիմիական նյութերի առկայությունը:

Բացի դրանից, փորձարկվողների մոտ գնահատել են բջիջներում գենետիկական ապարատի վնասման աստիճանը: Գիտնականները հայտնաբերել են երեք թունավոր միացություններ, որոնց պարունակությունը թքի մեջ ներքաշումներից հետո զգալիորեն աճել է՝ ֆորմալդեհիդ, ակրոլեին եւ մեթիլգլիօքսալ: Բացի դրանից, հինգ փորձարկվողներից չորսի մոտ հայտնաբերվել են ԴՆԹ-ի վնասումներ, որոնք կապված են ակրոլեինի ներգործության հետ:

Նյութն առաջացրել է ԴՆԹ-ադուկտներ. հայտնվել են նուկլեինային թթուների եւ կողմնակի մոլեկուլների համալիրներ, որոնցում անհնար է տրանսկրիպցիայի եւ տրանսլյացիայի գործընթացների ճիշտ ընթացքը: Եթե բջիջը չի կարող վերացնել վնասումները, ապա հնարավոր են սխալներ ԴՆԹ-ի ռեպլիկացիայում, որոնք հանգեցնում են չարորակ ուռուցքների առաջացման:

դիտվել է 28238 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան հրավառությունն և տորթը

Բանակում «լավ տղա» հասկացություն չկա. ինչ են պատմում զինծառայողներն իրենց առօրյայից

Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video)

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3