Երևան
15 / Դեկտեմբեր / 2018

ԱՄՆ-ում հայի կնոջից պահանջել են երեխայի հետ անգլերեն խոսել

Ամերիկացի կնոջ գրառումն իր դստեր տարբեր լեզուների, այդ թվում՝ հայերենի իմացության մասին մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում:

Էսմերալդա Բերմուդեսը պատմել է, որ զբոսանքի ժամանակ իր 5-ամյա դստեր հետ իսպաներեն է եղել, երբ մի անծանոթ ասել է. «Անգերեն խոսի՛ր»: Անծանոթը պահանջել է խոսել միայն անգլերեն՝ երեխային չշփոթեցնելու համար:

Էսմերալդայի ամուսինը հայ է, և երեխան խոսում է հայերեն, իսպաներեն և անգլերեն, ինչպես նաև սովորում է ֆրանսերեն: Սակայն Էսմերալդայի հարցին, թե անծանոթը քանի՞ լեզու գիտի, վերջինը պատասխանել է՝ միայն անգլերեն, քանի որ դա է էականը, հաղորդում է ABC 7-ը:

38-ամյա կինը միջադեպի մասին գրել է իր թվիթերյան էջում, ինչը մի քանի օրում լայնորեն տարածվել է ամբողջ աշխարհով: Ուստի նա այդ մասին գրել է նաեւ L.A. Times-ում: Նա պատմել է, որ 2013 թվականին, երբ ծնվել է ամերիկահայ Դեյվիդի և իր առաջին երեխան, ծնողներից յուրաքանչյուրը սկսել է խոսել երեխայի հետ իր մայրենի լեզվով: Մասնագետների հետ խորհրդակցելուց հետո նրանք որոշել են, որ ամեն մեկը երեխաների հետ կխոսի միայն իր մայրենի լեզվով, իսկ դպրոցում և այլուր երեխան կսովորի անգլերեն ու այլ լեզուներ:

Էսմերալդան հուսով է, որ տարիներ անց երեխան կկարդա իր գրած հոդվածն ու կհասկանա, որ իր մայրը դժվարին իրավիճակում է հայտնվել, սակայն ուժեղ է եղել և պնդել իր խոսքը:

 

դիտվել է 10531 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Դաշնակցությունն ու ՀՀկ-ն պատժվեցին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն